Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնվի ՌԴ-ի հետ հանդիպման առաջարկին. Թրամփ

Լուրեր

06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Պուտինը չի ցանկանում Ուկրաինայի հետ հրադադար հաստատել, բայց ցանկանում է հինգշաբթի հանդիպել Թուրքիայում՝ քննարկելու արյունալի սպանդի հնարավոր ավարտը: Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social-ում։

«Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնվի դրան: Առնվազն նրանք կկարողանան որոշել, թե արդյոք հնարավոր է համաձայնություն, իսկ եթե ոչ, ապա եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ-ը կիմանան, թե ինչպիսին է իրադրությունը և կարող են համապատասխանաբար գործել:

Ես սկսում եմ կասկածել, որ Ուկրաինան գործարքի կգնա Պուտինի հետ, որը չափազանց զբաղված է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը տոնելով, որում հնարավոր չէր հաղթել (ընդհանրապես հնարավոր չէր) առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների։ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ, ՀԵՆՑ ՀԻՄԱ՛!» – նշել է ԱՄՆ նախագահը:

Գրառման վերջում Թրամփը կոչ է արել կողմերին հնարավորինս շուտ անցկացնել հանդիպումը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցած գիշեր առաջարկել է Ուկրաինային մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ անցկացնել՝ առանց նախապայմանների՝ «հակամարտության պատճառները վերացնելու, և պատմական հեռանկարում երկարաժամկետ, ամուր խաղաղություն հաստատելու» նպատակով։ Այս կերպ նա արձագանքել է Ուկրաինայի և չորս եվրոպական երկրների կողմից մայիսի 12-ից 30-օրյա հրադադարի առաջարկին, թեև այն բացահայտ չի մեկնաբանել։

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ռուսաստանը պնդում է նախ Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների անցկացման անհրաժեշտությունը՝ մինչև երկարաժամկետ հրադադարի հնարավոր հաստատումը։

Կիևում մերժել են ցանկացած բանակցություն ագրեսոր երկրի հետ՝ մինչև լիակատար, երկարաժամկետ և վստահելի հրադադար։