«Թուրքիան պատրաստ է նպաստել Ուկրաինայում հրադադարի հաստատմանը»․ Էրդողան

Լուրեր

18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
18.07.2026 | 13:22
50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի համար
18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
18.07.2026 | 12:34
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
18.07.2026 | 12:16
Թմրամիջոցներից մինչև կեղծ վարորդական վկայականներ․ Պարեկային ծառայությունը ներկայացրել է կիսամյակային ցուցանիշները
18.07.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբ
18.07.2026 | 11:33
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
18.07.2026 | 11:18
Նավթի գներն աճել են
18.07.2026 | 10:51
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը
18.07.2026 | 10:28
Լարսը բաց է
18.07.2026 | 10:10
Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի թույլատրելի սահմանը մի շարք օրերի գերազանցվել է
17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
Բոլորը

Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ, ներառյալ բանակցությունների կազմակերպումը, Ուկրաինայում հրադադարի և կայուն խաղաղության ապահովման համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում, փոխանցում է Anadօlu-ն։

Թուրքիայի նախագահը հավելել է, որ կարևոր է շարունակել համագործակցությունը՝ Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության բանակցություններ սկսելու համար։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագան առաջարկել էր Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները առանց որևէ նախապայմանի։ Պուտինը համապատասխան նախաձեռնության մասին հայտարարել է Կրեմլում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Առաջարկվում է վերսկսել բանակցությունները մայիսի 15-ին Ստամբուլում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է հանդիպման, երբ Ռուսաստանը հաստատի մայիսի 12-ից սկսած լիակատար հրադադարը:

Նա Telegram-ի իր ալիքում գրել է․ «Սա լավ նշան է, որ ռուսներն ի վերջո սկսել են մտածել պատերազմի ավարտի մասին։ Աշխարհում բոլորը վաղուց էին դրան սպասում։ Եվ ցանկացած պատերազմի իրական ավարտի առաջին քայլը կրակի դադարեցումն է։ Անիմաստ է շարունակել սպանությունները նույնիսկ մեկ օրով։

Սպասում ենք, որ Ռուսաստանը կհաստատի կրակի դադարեցումը՝ ամբողջական, երկարաժամկետ և վստահելի՝ սկսած վաղվանից՝ մայիսի 12-ից, և Ուկրաինան պատրաստ կլինի հանդիպման»։