Հայտնի են վետերանների արագ շախմատի մրցաշարի հաղթողները
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին: Այս մասին տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարին մասնակցել են 46 շախմատիստներ։
Մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ մասնակիցները.
1-ին տեղ՝ Աշոտ Նադանյան
2-րդ տեղ՝ Կարեն Մակարյան
3-րդ տեղ՝ Լաերտ Մարգարյան
4-րդ տեղ՝ Հենրիկ Փաշայան
5-րդ տեղ՝ Գարեգին Ալեքյան, Տիգրան Սահակյան
Լավագույն 80+ տարեկան մասնակից՝ Ստեփան Բալայան