Խոշոր արտադրողները, ըստ երևույթին, լծակներ ունեն Գյուղատնտեսության նախարարության վրա․ Հրաչ Բերբերյան

Լուրեր

14.06.2026 | 23:18
Գիշերվա կեսին գողացան ժողովրդի քվեն. Տոնոյանը` ԿԸՀ-ի որոշման մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:13
Մենք խնդիր ունենք, երբ ՔՊ-ի յուրաքանչյուր ձայն մեկից դառնում է զրո. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:03
Ռոբերտ Քոչարյանի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց․ Բագրատ Միկոյան
14.06.2026 | 23:02
ԱԱ-2026․ Գերմանիան 7 գոլ խփեց Կյուրասաոյին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.06.2026 | 22:48
Լեգիտիմ խորհրդարան չէ. ՍԴ ենք դիմելու և քննարկենք պայքարի մյուս ձևերը. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:42
Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով. Armenpress
14.06.2026 | 22:37
Լևոն Քոչարյանը հաստատում է` Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել լքել երկիրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:09
Պատգամավորական մանդատները բաշխվեցին
14.06.2026 | 21:54
Ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
14.06.2026 | 21:50
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա․ ԿԸՀ որոշումն ընդունվեց
14.06.2026 | 21:38
Միտումնավոր անվավեր ճանաչեցին, որպեսզի ԲՀԿ-ն չհայտնվի խորհրդարանում. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:18
Վերաքվեարկություն պե´տք է լինի, բայց չեն անի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:11
Ընդդիմության ակցիան՝ ԿԸՀ-ի դիմաց. ՈՒՂԻՂ
14.06.2026 | 20:37
Չեմ հիշում` այդ փակ նիստին մասնակցե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 20:05
Բոլոր սցենարները մեր սեղանին են. կան մարդիկ, որ մեզնից գործողությունների են սպասում. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի համոզմամբ՝ այս տարվա շոգ եղանակը դարձավ պատճառ, որպեսզի կարտոֆիլի բերքը պակաս լինի, ինչն էլ հանգեցրեց կարտոֆիլի գնի աճի։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բերբերյանը՝ նշելով որ առաջիկայում կարտոֆիլի գինը կհասնի 250-ից մինչև 300 դրամի:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը նաև նշեց, որ այս տարի առհասարակ գրանցվել է ցանքատարածությունների կրճատում։ «Կրճատվել են նաև պոմիդորի ցանքատարածությունները, որի արդյունքում ստիպված էինք Աստրախանից պոմիդոր ներկրել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը գյուղատնտեսության նախարարությունում տարվող ոչ ճիշտ քաղաքականության պատճառով է։

«Ակնհայտ է, որ վարչապետն օբյեկտիվ տեղեկատվություն չի ստանում։ Վարչապետը Գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում վնասակար միջատների դեմ պայքարի վերաբերյալ համապատասխան ծրագիր ներկայացնել, սակայն ծրագիրը դեռևս չկա»,- ասաց Բերբերյանը՝ հիշեցնեով, որ այս խնդրով քննարկումներ են եղել Իրանի մասնագետների հետ, քանի որ նրանք գտել են արդյունավետ մեթոդներ։

«Մեր իշխանությունները հարցին առարկայական լուծում չեն տալիս, քանի որ որոշ օլիգարխները, ունենալով խոշոր ջերմոցային տնտեսություններ, արգելում են արտադրությունը՝ 250 դրամ մեծածախ գներ սահմանելով: Մինչդեռ գյուղացիները ձեռնարկություններին պոմիդորը հանձնում են 30-40 դրամով: Սա խոսում է այն մասին, որ նշված խոշոր արտադրողները, ըստ երևույթին, լծակներ ունեն Գյուղատնտեսության նախարարության վրա: Գյուղացիները, հասկանալով, որ պատշաճ արդյունք չեն ստանա, ռիսկի չեն գնում և պոմիդոր չեն աճեցնում », – ասաց Բերբերյանը:

Ագրարագյուղացիական միավորման նախագահը նշեց, որ իրենք պատրաստ են Կառավարությանը ծրագիր ներկայացնել, որի արդյունքում վնասակար միջատների հետ կապված խնդիրը կլուծվի մեկ տարվա ընթացքում, իսկ իրենց ներկայացրած ծրագիրը կարելի է կիրառել ՀՀ բոլոր մարզերում։