PKK-ն առաջիկայում, ըստ որոշ աղբյուրների՝ այսօր, կհայտարարի լուծարման ու զինաթափման մասին

Լուրեր

13.08.2026 | 17:44
Հանցավոր կազմակերպության անդամը 97 անձանցից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13.08.2026 | 17:40
Սուպերհամակարգիչը գնահատել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» չեմպիոնության շանսերը
13.08.2026 | 17:31
COP17-ի կազմակերպման համար Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է լրացուցիչ 2 640 797.5 հազար դրամ
13.08.2026 | 17:24
Ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին
13.08.2026 | 17:07
Նիստը կիսատ է մնացել. Նարեկ Կարապետյանը` Էդգար Ղազարյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 17:01
Ալեն Սիմոնյանը` իր նոր պաշտոնի մասին. խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ
13.08.2026 | 16:56
Էդգար Ղազարյանը հեռացավ ԱԺ-ից, հարցերի հրաժարվեց պատասխանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:51
Դահլիճից դուրս ինչ-որ բան տեղի ունեցավ. Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:44
Վիրավորում են, մտածում են հանդուրժելո՞ւ ենք. Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:36
Էդգար Ղազարյանի հարցով նիստ կունենանք. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:35
Վեճից հետո ԱԺ նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 16:28
5,3 մլրդ դրամ` հուլիսին իրականացված արտահանումների փոխհատուցման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:21
Արշակ Կորյանը նոր ակումբ ունի
13.08.2026 | 16:17
Բարեկրթության պայմանը խախտվո՞ւմ է. հարց Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:09
«Պայմանավորվածությունը քանդման եզրին է․ Էդգար Ղազարյանը պրոբլեմ է, պետք է ներողություն խնդրի». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) պաշտոնական որոշում է կայացրել լուծարվելու և զենքը վայր դնելու մասին, ինչը կարևորագույն շրջադարձային պահ է համարվում Թուրքիայում։ Այս մասին գրում է Turkiye Gazetesi-ն։

Հղում անելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) բարձրաստիճան աղբյուրներին և անվտանգության աղբյուրներին՝ լրատավմիջոցը պնդում է, որ PKK-ն անցյալ շաբաթ համագումար է անցկացրել՝ իր որոշումը պաշտոնականացնելու համար: Հայտարարությունը, որը սկզբում նախատեսված էր անցյալ շաբաթավերջին, հետաձգվել էր քաղաքական գործիչ, քրդամետ DEM կուսակցության անդամ Սուրեյա Օնդերի մահվան պատճառով: Անվտանգության պաշտոնյաներն այժմ ակնկալում են, որ խմբավորման պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի մեկ-երկու օրվա ընթացքում։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության աղբյուրները լրատվամիջոցին հաստատել են, որ կառավարությունն արդեն պատրաստել է իրավական շրջանակ՝ որոշմանը նախապատրաստվելու համար:

«Կրիտիկական շեմը զինաթափումն ու լուծարումն էր: Այս ամենն արդեն անցյալում է, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյան։

Աղբյուրները նշել են նաև, որ անվտանգության մարմիններն այս փուլում կապի մեջ են եղել PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ։ Միաժամանակ, ընդգծվել է, որ ներկայում Իմրալըի բանտից նրա ազատ արձակման վերաբերյալ որևէ ծրագիր կամ քննարկում չկա։ Դրա փոխարեն կարող են ձեռնարկվել վարչական միջոցներ՝ նրա բանտային պայմանները մեղմելու համար, ինչպիսիք են ավելի հաճախակի ընտանեկան և քաղաքական այցելությունների թույլտվությունը և օժանդակ անձնակազմի անդամի նշանակումը։

«Օջալանն ինքը հայտարարել է, որ չի ցանկանում լքել Իմրալըն»,- նշել են պաշտոնյաները՝ հղում անելով նրա անձնական անվտանգության վերաբերյալ մտահոգություններին, որոնք պայմանավորված են տարբեր հետախուզական ծառայությունների հետ նախկինում ունեցած կապերով։

Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են կենտրոնացված և զգույշ ուղերձների կարևորությունը։ Իշխող ԱԶԿ-ն որոշակի պաշտոնյաների՝ նախագահ Էրդողանին, փոխնախագահ Ջևդեթ Յիլմազին, փոխնախագահ Էֆքան Ալային և խոսնակ Օմեր Չելիքին հայտարարել է ահաբեկչությունից զերծ Թուրքիայի անցման վերաբերյալ հայտարարություններ անելու լիազորություն ունեցող միակ անձինք։

«Այս գործընթացը չափազանց զգայուն է, և թե՛ կառավարությունը, թե՛ DEM ​​կուսակցությունը պետք է ցուցաբերեն առավելագույն զգուշություն»,- ասել է ԱԶԿ-ի պաշտոնյան։

Մի շարք իշխանամերձ լրատվամիջոցներ գրում են առաջիկայում PKK-ի լուծարման հայտարարման մասին, թուրքական տարբեր աղբյուրներ ու լրագրողներ էլ հայտնում են, որ այդ մասին հայտարարվելու է այսօր։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է նաև թուրք հայտնի լրագրող Իսմայիլ Սայմազը։

«Ակնկալվում է, որ PKK-ն այսօր կհայտարարի իր լուծարման մասին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գլխավոր գրասենյակում նախարարների և օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ այսօր կամ վաղը PKK-ն կզինաթափվի և կլուծարվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի