Ռուսաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման տարբերակները․ Reuters

Լուրեր

02.04.2026 | 10:53
Բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաներ․ «Ford»-ի վարորդը մահացել է
02.04.2026 | 10:49
Նավթի գներն աճել են
02.04.2026 | 10:38
Այց «Եռաբլուր»՝ քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 10:35
54 տարվա ընդմիջումից հետո տիեզերագնացներով առաքելություն է ուղարկվել դեպի Լուսին
02.04.2026 | 10:19
«Զայեդ» մրցանակի շրջանակներում Փաշինյանի ստացած 500 հազար դոլարը կփոխանցվի պետական գանձապետարանի ավանդային հաշվին
02.04.2026 | 10:14
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 2-ի դրությամբ
02.04.2026 | 10:02
Արենիում 2011-ի աճուրդը դատարանը ճանաչել է անվավեր․ հողամասը կվերադարձվի համայնքին
02.04.2026 | 09:46
Փլուզում Երևանի Չարենցի փողոցում. տուժածներ չկան
02.04.2026 | 09:30
ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը Կալիֆոռնիայում ներկայացրել է հայ–ամերիկյան օրակարգի առաջնահերթությունները
01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Եվրոպայի և Ռուսաստանի էներգետիկ հարաբերություններում սառեցման ֆոնին Վաշինգտոնի և Մոսկվայի պաշտոնյաները քննարկումներ են անցկացրել ԱՄՆ-ի կողմից մայրցամաքում ռուսական գազի վաճառքի վերականգնմանը նպաստելու վերաբերյալ։ Այս մասին Reuters-ին հայտնել են բանակցություններին ծանոթ ութ աղբյուրներ։

Եվրոպան կրճատել է ռուսական գազի ներմուծումը 2022 թվականին Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժումից ի վեր, ինչի հետևանքով ռուսական գազ արտահանող «Գազպրոմը» հաջորդ տարի կկրի 7 միլիարդ դոլարի վնաս։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է Ուկրաինայում խաղաղության հաստատման՝ մեծացնելով գազի խնդրի շուրջ հարաբերությունների բարելավման հեռանկարները։ Երկկողմ քննարկումներին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ Եվրամիության գազի շուկայում Մոսկվայի համար նոր դերի սահմանումը կարող է նպաստել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի ամրապնդմանը։

Չնայած Եվրոպայի մեծ մասը փնտրել է այլընտրանքային մատակարարում՝ որոշ գնորդներ մնացել են, և ոլորտի պաշտոնյաները նշում են, որ շատերը կարող են վերադառնալ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ոչինչ նրա տնտեսությանն այնքան չի հարվածել, որքան երեք տարի առաջ Եվրոպայի գազի շուկայի մեծ մասի կորուստը։ Այժմ այն ​​ապահովում է Եվրոպայի պահանջարկի 19%-ը՝ 40%-ի համեմատ, որը հիմնականում բաղկացած է հեղուկ բնական գազից, մի մասն էլ՝ Թուրքիայի տարածքով «Թուրքական հոսք» խողովակաշարով։

Գազի վաճառքի վերականգնման գործում Վաշինգտոնի ներգրավվածությունը կարող է օգնել Մոսկվային հաղթահարել Եվրոպայի մեծ մասում առկա քաղաքական ընդդիմությունը։ ԱՄՆ մասնակցությունը նաև օգուտ կբերի Վաշինգտոնին՝ նրան տեսանելիություն և, հնարավոր է, որոշակի վերահսկողություն տալով այն բանի նկատմամբ, թե որքան ռուսական գազ է վերադառնում Եվրոպա, հայտնել են երկու դիվանագիտական ​​​​աղբյուրներ և Սպիտակ տան աղբյուրը։

2022 թվականից ի վեր Եվրոպան դիմել է գազի այլ մատակարարների, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից հեղուկացված բնական գազի արտահանմանը։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և ՌԴ նախագահի ներդրումային ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը բանակցություններ են վարել գազի վերաբերյալ՝ Ուկրաինայի խաղաղության բանակցությունների շրջանակում, հայտնել են գործակալության ութ աղբյուրներից երկուսը։

Ուիթկոֆի խոսնակը հրաժարվել է մեկնաբանություն տալ՝ արդյո՞ք նա քննարկել է ռուսական գազի Եվրոպա արտահանման հարցը։

«Ներկայում նման քննարկումներ չկան»,- Reuters-ին փոխանցած հայտարարության մեջ նշել է Դմիտրիևի գլխավորած Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը։

«Գազպրոմը» կքննարկի Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը, եթե նոր սեփականատերը ստանձնի Ռուսաստանի և Եվրոպայի միջև գազային ցանցի վերահսկողությունը, ապրիլին ֆրանսիական «Le Point» ամսագրին ասել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նշել էր, որ Մոսկվան պատրաստ է առևտուր անել իր գազով և գիտի, որ որոշ եվրոպական երկրներ դեռ ցանկանում են գնել այն։

«Կա գազի վաճառող, կան պոտենցիալ գնորդներ»,- ապրիլին լրագրողներին ասել էր Պեսկովը։

Դեռևս գնորդ երկրների թվում են Հունգարիան և Սլովակիան, որոնք գազ են ստանում «Թուրքական հոսք» խողովակաշարի միջոցով։ Բելգիան, Ֆրանսիան, Նիդերլանդները և Իսպանիան հեղուկացված բնական գազ են ստանում ռուսական «Նովատեկ»-ից՝ երկարաժամկետ պայմանագրերով։

Ինչ վերաբերում է ամերիկացիների հնարավոր ներգրավմանը, հինգ աղբյուրներ նշել են, որ մինչ օրս բանակցություններում քննարկվել է ամերիկացի ներդրողների կողմից Ռուսաստանը և Գերմանիան կապող «Հյուսիսային հոսք» խողովակաշարում, կամ Ուկրաինան հատող խողովակաշարում, կամ հենց «Գազպրոմում» բաժնեմաս ձեռք բերելու հարցը: Աղբյուրները նշել են, որ ամերիկյան ընկերությունները նույնպես կարող են հանդես գալ որպես գնորդներ՝ «Գազպրոմից» գազ գնելով և այն Եվրոպա, այդ թվում՝ Գերմանիա առաքելով: Աղբյուրներից երկուսը նշել են, որ պոտենցիալ ամերիկացի ներդրողների մասնակցությամբ դիվանագիտական ​​բանակցություններում նաև քննարկվել է այն գաղափարը, որ ամերիկացի գնորդը վերցնի ռուսական գազը, այնուհետև արտահանի այն Եվրոպա՝ որպես մատակարարումների վերսկսման դեմ եվրոպական քաղաքական դիմադրությունը մեղմելու միջոց:

BlackRock-ը, Vanguard-ը և Capital Group-ը «Գազպրոմ»-ում ունեն 1-2% բաժնեմաս։ BlackRock-ը, Vanguard-ը և «Գազպրոմ»-ը չեն արձագանքել մեկնաբանությունների խնդրանքներին։ Capital Group-ը հրաժարվել է մեկնաբանություն տալուց։

Եվրոպական հանձնաժողովը ևս հրաժարվել է մեկնաբանություն տալ։ Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հստակեցրել է, որ դեմ է ռուսական էներգամատակարարմանը վերադառնալուն։ Բրյուսելը ցանկանում է արգելել ռուսական նոր գազային պայմանագրերը մինչև 2025 թվականի վերջը և արգելել ներմուծումը գործող պայմանագրերով մինչև 2027 թվականի վերջը: Հաջորդ ամիս քննարկվելիք ծրագիրը կպահանջի Եվրախորհրդարանի և անդամ պետությունների մեծամասնության հաստատումը: Հունգարիան և Սլովակիան արտահայտել են իրենց դեմ լինելը։

Թրամփը հայտարարել է, որ շուտով Ուկրաինայի հարցում խաղաղության համաձայնագրի կնքման հույս ունի և ակնկալում է, որ դա կհարթի ճանապարհը Ռուսաստանի և Ուկրաինայի համար՝ ԱՄՆ-ի հետ մեծ գործարքներ կնքելու համար։

Ռուսաստանը պատրաստ է անմիջապես վերսկսել գազի արտահանումը Եվրոպա, եթե դրա համար քաղաքական կամք լինի։ Ավելի վաղ էլ ասել էր Պուտինը։

«Եթե Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև այս մակարդակի փոխգործակցությունը շարունակվի, շատ հավանական է, որ ռուսական գազի հոսքը կվերականգնվի  ամերիկյան միջնորդների մասնակցությամբ»,- ասել է քննարկումներին ծանոթ անձը։

Երկու աղբյուրների փոխանցմամբ՝ «Գազպրոմը», որը ձգտում է վերականգնել իր եվրոպական վաճառքը, քննարկում է գերմանացի հաճախորդներին կարճաժամկետ՝ 24-ամսյա պայմանագրեր և մեծ գնային զեղչեր առաջարկելու հնարավորությունը։

Այնուամենայնիվ, ԵՄ-ն շարունակում է դեմ լինել, և կան այլ խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարել: Կան բազմաթիվ դատական ​​գործեր՝ կապված պայմանագրերի խախտումների հետ։

«Հյուսիսային հոսք» խողովակաշարերը վնասվել են 2022 թվականի սեպտեմբերին դիվերսիոն հարձակման ժամանակ: Չորս խողովակներից երեքը պատռվել են, և միայն մեկը կարող է գազ մղել։

Ուկրաինայում պատերազմը նույնպես փոխել է իրավիճակը, քանի որ ռուսական հարձակումները վնասել են Ուկրաինայով անցնող խողովակաշարերը, չնայած տարանցիկ հիմնական երթուղին շարունակում է գործել։

Ավելի մեծ տեխնիկական հարցն այն է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը երբեք չի ստացել Գերմանիայի կառավարության հաստատումը երկիր գազ մատակարարելու համար։ Այս մասին էլ հայտարարել է Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի նախարարության խոսնակը՝ հրաժարվելով լրացուցիչ մեկնաբանություններ տալուց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի