Թերլիցքավորման համար գազի լցակայանի սեփականատերը տուգանվել է 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով
Հասարակություն
08.05.2025 | 17:51
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք. Երևան, Կենտրոն թաղամաս, Մյասնիկյան 20/1)․ տեղեկացնում են ՇՎՏՄ-ից։
Ստուգման արդյունքում վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանիշն արձանագրել է թերլիցքավորում:
Հայտնաբերված իրավախախտման համար սահմանված է վարչական պատասխանատվության` 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով։