«Դատավորների Եվրոպական միության» տարեկան համաժողովը՝ Հայաստանում

Լուրեր

08.09.2026 | 20:50
Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտան
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
Բոլորը

«Դատավորների եվրոպական միության» տարեկան համաժողովն այս տարի Հայաստանում է անցկացվում։

«Դատավորների եվրոպական միությունում» (EAJ) ներկայացված են եվրոպական երկրների դատավորների ազգային միությունները։ Միության նպատակը դատական անկախության պաշտպանությունը, միջազգային համագործակցության զարգացումը և օրենքի գերակայության ամրապնդմանը նպաստելն է։

Այն հանդիսանում է «Դատավորների միջազգային միության» (IAJ) տարածաշրջանային ստորաբաժանումը։ «Դատավորների միջազգային միությունը» (IAJ) հիմնադրվել է 1953 թվականին Զալցբուրգում (Ավստրիա) և հանդիսանում է մասնագիտական, ոչ քաղաքական, միջազգային կազմակերպություն։

Այսօրվա միջոցառման շրջանակներում Դատավորների միության հայաստանյան ներկայացուցիչ, նախկին դատավոր, ԲԴԽ նախկին անդամ Արշակ Վարդանյանը, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը ներկայացրին Հայաստանի դատական համակարգի խնդիրները։

Դատավոր Ալվինա Գյուլումյանն իր ելույթում անդրադարձավ այն հարցին, որ Արցախից բռնի տեղահանված անձանց շարքում կա 22 դատավոր։

Նախկին դատավոր, ԲԴԽ անդամ Արշակ Վարդանյանը, որը ԲԴԽ-ում իր գործունեության ընթացքում հաճախակի ԲԴԽ մեծամասնության կարծիքի հետ համամիտ չլինելով, հատուկ կարծիքներ է գրել և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, որը ԲԴԽ-ում ներկայացրել է բազմաթիվ դատավորների շահեր, անդրադարձան կարգապահական վարույթների միջոցով դատավորների լիազորությունները դադարեցնելու, վերջին տարիների ընթացքում դատավորների անկախության երաշխիքը նվազեցնող օրենսդրական փոփոխություններին։

Բացման խոսքով հանդես եկան նաև «Հայաստանի դատավորների միության» նախագահ Ալեքսանդր Ազարյանը, «Դատավորների միջազգային միության» և «Դատավորների եվրոպական միության» նախագահները։

 

Արաքս Մամուլյան