ՌԴ-ն շարունակում է գրոհել ողջ առաջնագծով, չնայած Պուտինի «հրադադարին». Ուկրաինայի ԱԳ նախարար

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Ռուսաստանի կողմից իրականացված հարձակումների մասին՝ չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված հրադադարին։

«Ես հենց նոր խոսեցի Ուկրաինայի ռազմական հրամանատարության հետ, որը տեղեկություններ է տրամադրել առաջնագծում տիրող իրավիճակի մասին: Ինչպես և կանխատեսվում էր, Պուտինի «Շքերթի հրադադարը» ֆարս էր»,-գրել է Սիբիհան X-ի իր միկրոբլոգում՝ հավելելով․

«Մեր ռազմական տվյալների համաձայն, Պուտինի հայտարարություններին հակառակ, ռուսական ուժերը շարունակում են հարձակվել ամբողջ առաջնագծի երկայնքով։ Կեսգիշերից մինչև կեսօր Ռուսաստանը կատարել է հրադադարի 734 խախտում և 63 գրոհային գործողություն, որոնցից 23-ը դեռևս շարունակվում են, մեր զորքերի դիրքերի վրա 586 հարձակում է իրականացվել, որոնցից 464-ում օգտագործվել է ծանր զինամթերք, 176 հարված՝ FPV-անօդաչու թռչող սարքերով և 10 ավիահարված՝ օգտագործելով 16 կառավարվող ավիառումբեր»։

Նա նշել է, որ Կիևը համարժեքորեն արձագանքում է բոլոր հարձակումներին և Ռուսաստանի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ բոլոր համապատասխան տեղեկությունները կիսում Միացյալ Նահանգների, ԵՄ-ի և եվրոպական գործընկերների, բոլոր մյուս պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ։

«Մենք թույլ չենք տա Պուտինին խաբել որևէ մեկին, երբ չի պահում իր սեփական խոսքը։ Ուկրաինան շարունակում է պատրաստ լինել առնվազն 30-օրյա լիակատար հրադադարի և վստահության ամրապնդման միջոցառումների, որոնք հնարավորություն կտան խաղաղ բանակցություններին և արդար ու կայուն խաղաղության իրական ուղուն»,-ընդգծել է Ուկրանիայի ԱԳ նախարարը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ  իր հայտարարության մեջ պնդում է, որ մայիսի 8-ի կեսգիշերից «ռուսական զորքերի բոլոր խմբավորումները, որոնք գտնվում էին հատուկ ռազմական գործողության գոտում, ամբողջությամբ դադարեցրել են մարտական ​​գործողությունները և մնացել են նախկինում գրավված գծերում և դիրքերում»։

Միևնույն ժամանակ, նշվում է, թե Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են ռազմական գործողությունները, «գրանցվել է հրադադարի ռեժիմի ընդհանուր 488 խախտում»։

«Մարտական ​​շփման գծի ողջ երկայնքով ուկրաինական ստորաբաժանումները մեր զորքերի դիրքերի վրա իրականացրել են 173 հարձակում՝ հրետանուց, տանկերից և ականանետներից, ինչպես նաև չորս հարձակում՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի միջոցով», -ասվում է հայտարարության մեջ։

Այսօր ավելի վաղ ուկրաինական բանակը հայտնել էր Ռուսաստանի կողմից մայիսի 8-ի գիշերը տեղի ունեցած հարձակումների մասին։

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր եռօրյա հրադադարի մասին՝ կապված Երկրորդ համաշխարահային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարության հետ։ Հրադադարը ուժի մեջ է երեք օր՝ մայիսի 8-ի Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից մինչև մայիսի 11-ը Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ն։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ ավելի վաղ հստակեցրել էր, որ Կիևը չի ընդունում կարճաժամկետ հրադադարը և առաջարկել էր հրադադար առնվազն 30 օրով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի