Ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել

Լուրեր

07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
07.12.2025 | 13:57
«50 հազարով թաղում անող», «Գնա, նզովյալ»․ վիճաբանություն քաղաքացու և քահանայի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների ստացած հերթական օպերատիվ տեղեկության համաձայն` Դավթաշենի մի բնակիչ ապօրինի ձեռք էր բերում, պահում և օգտագործում էր թմրանյութ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Տեղեկության ստուգման ընթացքում իրավապահները ձեռք բերեցին թմրամիջոցների իրացման վերաբերյալ նոր տեղեկություններ:

Ապրիլի 29-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները Երևանի Աճառյան փողոցում ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին 41-ամյա դավթաշենցի տղամարդուն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթադոնային լուծույթի նմանվող հեղուկով տարա, որի վրայի գրառումը վնասված էր: Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը հենց մեթադոնային լուծույթ է:

Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Հետագա գործողություններով իրավապահները պարզեցին այն անձի ինքնությունը, որից դավթաշենցին ձեռք էր բերել մեթադոնային լուծույթը: Մայիսի 1-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց մայրաքաղաքի Ազատ Շերենցի փողոցի բնակիչ 54-ամյա տղամարդու տանը: Հայտնաբերվեց երկու փաթեթ` մոտ 100 գրամ կանեփի սերմի, երեք փաթեթ` ավելի քան 15 գրամ մարիխուանայի և մեկ փաթեթ` մեթամֆետամինի նմանվող զանգվածներով: Հայտնաբերվեցին նաև էլեկտրական կշեռք, մոխրացած հետքերով 7 կաթուցիչ ու մեկ ծխամորճ և աղաց:

Տանտերը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: