Ադրբեջանի միջնորդությամբ Թուրքիան ու Իսրայելն այսօր Բաքվում հանդիպում կանցկացնեն

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Թուրքիան և Իսրայելը մայիսի 8-ին  բանակցություններ կանցկացնեն Բաքվում՝ Ադրբեջանի միջնորդությամբ։Այս մասին հայտնում է իսրայելական  Kan-ը։

Ըստ լրատվամիջոցի այս բանակցությունների շրջանակներում Իսրայելը կառաջադրի երկու հիմնական պահանջ՝ Սիրիայի հետ սահմանի մոտ չլինի ռազմական ուժ, որը կսպառնա Իսրայելին, և որ Սիրիան չունենա ռազմավարական զենք, որը Իսրայելին կսպառնա։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի  մայիսի 8-ին կայանալիք այցը Ադրբեջան հետաձգվել էր անվտանգության հետ կապված իրադարձությունների, առաջին հերթին՝ Գազայում զորավարժությունների ընդլայնման պատճառով։ Նեթանյահուն, ինչպես սպասվում էր, իր այցի ընթացքում հանդիպելու էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկելու երկու երկրների միջև կապերի ամրապնդման հարցերը։ Լրատվամիջոցը գրում է, որ Ադրբեջանը լայն անվտանգային կապեր ունի Իսրայելի հետ և միջնորդում է Իսրայելի և Թուրքիայի միջև Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցությունները։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Նեթանյահուն իր այցը Բաքու իրականում չեղարկել է, քանի որ  Թուրքիան արգելել է, որպեսզի Իսրայելի վարչապետի  ինքնաթիռն օգտագործի իր օդային տարածքը։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Բաքվում կայացել էր Սիրիայի հարցով Թուրքիայի ու Իսրայելի միջև հանդիպում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի