Ապօրինի վարձատրություն ստանալուց հետո ձերբակալվել է Գյումրիի ԲԿ բաժնի վարիչը
Հասարակություն
07.05.2025 | 20:55
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է Գյումրիի բժշկական կենտրոնի բաժնի վարիչը։ Տեղեկությունը FactorTV-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից.
«Անձը ձերբակալվել է ապօրինի վարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված գործողության արդյունքում»,- ասաց Կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։