Վատիկանում մեկնարկել է կոնկլավը. կարդինալները նոր Հռոմի պապ են ընտրելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:21
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
24.06.2026 | 19:14
Կրեմլը հերքում է Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ լուրերը
24.06.2026 | 19:00
Ալիևն ասում էր՝ ՀՀ-ն բանակ չպիտի ունենա՝ զորավարժություն արեցինք, միջանցք չեղավ՝ ԹՐԻՓՓ է, «Արևմտյան Ադրբեջանը» ևս ներքին պրոպագանդա է․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 18:46
Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց
24.06.2026 | 18:34
Երևանում ավելի քան 5 ամիս փակ կլինի Արին Բերդ փողոցի ճանապարհահատվածներից մեկը
24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
Բոլորը

Վատիկանում մեկնարկել է կոնկլավը, որի ընթացքում 133 կարդինալները նոր Հռոմի պապ են ընտրելու։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ կոնկլավին մասնակցող 133 կարդինալները շարժվել են դեպի Սիքստինյան կապելլա, որտեղ երդում են տվել՝ գաղտնի պահել այն, ինչ տեղի է ունենալու նոր պապի ընտրության գործընթացում։

Դրանից հետո կողմնակի անձինք լքել են կապելլան, դռները փակվել են. այն պահը, երբ արտասանվել է՝ «extra omnes» («բոլորը դուրս») արտահայտությունը, նշանավորել է կոնկլավի սկիզբը։ Կարդինալներին այժմ արգելվում է որևէ շփում ունենալ արտաքին աշխարհի հետ։

Առաջիկայում կկայանա քվեարկության առաջին փուլը, որից հետո Սիքստինյան կապելլայի ծխնելույզից ծուխ դուրս կգա (վառարանում քվեաթերթիկների այրումից): Սպիտակ ծուխը կնշանակի, որ Հռոմի պապն ընտրվել է, սևը կնշանակի, որ ընտրությունները շարունակվում են։

Ավելի վաղ Վատիկանը հայտարարել էր, որ Սիքստինյան կապելլայի ծխնելույզից ծուխ կարելի է ակնկալել մոտավորապես տեղի ժամանակով ժամը 19:00-ին:

Նախորդ երկու կոնկլավները՝ 2005 և 2013 թվականներին, տևել էին երկու օր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի