Թուրքիայի 265 քաղաքացի ցանկացել է ՀՀ քաղաքացիություն ստանալ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Թուրքիայի 265 քաղաքացի 2024 թվականին դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Նրանցից 118-ին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն․ նրանցից 57-ը տղամարդիկ են, 61-ը՝ կանայք։ ՆԳՆ-ից Factor.am-ին պարզաբանեցին, որ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող դիմումատուներն ազգությամբ հայեր են։

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն՝ անցած տարի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է ընդհանուր 21,476 դիմում, իսկ 4202 անձ էլ դիմել է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար։ Քաղաքացիության համար դիմողների մեջ ամենամեծ թիվը կազմում են Ռուսաստանի քաղաքացիները՝ 9825, ապա Վրաստանի՝ 1937, Սիրիայի՝ 884, Լիբանանի՝ 539, Իրանի՝ 523, Ուկրաինայի՝ 453, ԱՄՆ-ի՝ 144, Թուրքմենստանի՝ 132, Բելառուսի՝ 96, ևս 6678-ը՝ այլ երկրների։ 

 

Գայանե Խաչատրյան