Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը չի հրավիրվել Փարիզում նախանշված Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Վաղը՝ մայիսի 8-ին, Փարիզում նախատեսվում են լայնածավալ տոնակատարություններ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Ադրբեջանական իշխանամերձ Minval.az-ը տեղեկացել է, որ գրեթե բոլոր օտարերկրյա դիվանագետները հրավիրվել են միջոցառմանը՝ բացառությամբ Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևայի։

«Ակնհայտ է, որ Մակրոնի թիմը դիմում է էժանագին քաղաքական քայլերի՝ բոլոր առումներով, որոնք ցույց են տալիս ներկայիս իշխող թիմում որևէ բարոյական արժեքի և էթիկական չափորոշիչների բացակայությունը»,- գրում է լրատվամիջոցը՝ նշելով, իբր, «Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակում Ֆրանսիայի Դիմադրության շարժմանը Ադրբեջանի քաղաքացիների մասնակցության մասին»։

Հավելենք, որ Ադրբեջանի կողմից հակաֆրանսիական պետական արշավի շրջանակում այդ երկրի իշխանությունների կողմից 2023 թվականի հուլիսի 6-ին ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբ, որը Փարիզի դեմ տարբեր միջոցառումներ է անցկացնում, դրանում ներգրավելով ֆրանսիական անդրծովյան տարածքների, ինչպես նաև Կորսիկայի և, մասնավորապես, Նոր Կալեդոնիայի ներկայացուցիչներին։ Այն կազմակերպել է մեկ տասնյակից ավելի միջազգային համաժողովներ, որոնցից մի քանիսը՝ ՄԱԿ-ի կենտրոնակայաններում՝ Նյու Յորքում, Ժնևում և Վիեննայում, Ստամբուլում, Բաքվում։

Ադրբեջանը նաև ֆինանսավորում է Ֆրանսիայի և Կորսիկայի անդրծովյան տարածքների տարբեր ներկայացուցիչներին։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն էլ նախորդ տարի Բաքվին մեղադրել էր Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգություններին մասնակցության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի