Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան կայցելի

Լուրեր

14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի երկրորդ կեսին Հայաստան կայցելի: Այս մասին Facebook-ում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«Իմ տեղեկություններով՝ Հայաստան կժամանի Ջոն Բոթտոնը` իր նախաձեռնությամբ: Էջիս հետևողները գիտեն, որ վերջերս ակտիվ գրում էի Ջոն Բոլթոնի և նրա հետ ուղիղ շփման անհրաժեշտության մասին: Արդեն բաց կարող եմ ասել, որ իմ տեղեկություններով, ԱՄՆ նախագահի խորհրդականը, Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, երկու շաբաթից (եթե ոչինչ չփոխվի) կայցելի ՌԴ, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ՀՀ-ԱՄՆ օրակարգը վերաիմաստավորելու համար: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ու Վրաստանը առավել խոր համագործակցություն ունեն ԱՄՆ-ի հետ: Հայկական կողմը կարող է լրջագույն հարցեր լուծել Բոլթոնի միջոցով: Սա բացառիկ շանս է, երբ անհասանելին իր ոտքով հասանելի է դառնում: Վարչապետի աշխատակազմն ու ԱԳՆ-ն կարող են շատ ակտիվ աշխատել Բոլտոնի հետ»,- գրել է Սուրեն Սարգսյանը: