Ֆրիդրիխ Մերցն ընտրվել է Գերմանիայի կանցլեր

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրիդրիխ Մերցն ընտրվել է Գերմանիայի կանցլեր: Բունդեսթագը նրա թեկնածությունը հաստատել է երկրորդ փորձից։ Կողմ է քվեարկել 325 պատգամավոր՝ անհրաժեշտ 316-ի դեպքում։ Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) թեկնածուն կդառնա Գերմանիայի պատմության մեջ 10-րդ կանցլերը: Նա պետք է գլխավորի կոալիցիոն կառավարությունը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ։

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ֆրիդրիխ Մերցին հաստատել է կանցլերի պաշտոնում: Բեռլինի կենտրոնում գտնվող Բելվյու նախագահական պալատում տեղի է ունեցել կարճ արարողություն, որի ժամանակ Շտայնմայերը հանդիսավորությամբ Մերցին նշանակել է նոր կանցլեր:

Մայիսի 6-ի առավոտյան քվեարկության առաջին փուլում Մերցը չի կարողացել ստանալ բացարձակ մեծամասնություն. նա հավաքել է ընդամենը 310 ձայն: Սա Գերմանիայի պատմության մեջ առաջին նման դեպքն էր։