Ազգային ժողովի 4 միլիոնանոց ֆուրշետը. որքա՞ն գումար է ծախսվել 100-ամյակի միջոցառմանը

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100 ամյակի միջոցառման ժամանակ Ազգային ժողովի աշխատակազմը ծախսել է 16 մլն 300 հազար դրամ: Այս մասին փոխանցում են Ազգային ժողովից՝ մեր գրավոր հարցումին ի պատասխան:

Մոտ 10 մլն դրամ վճարվել է «Ակտի գրուպ» ՍՊԸ-ին՝ միջոցառումը կազմակերպելու համար: Այս գումարի շրջանակներում վարձակալվել են աթոռներ, էկրաններ, երաժշտության ապահովում և այլ աշխատանքներ: Օրվա առիթով 4 միլիոն դրամի ֆուրշետ է կազմակերպվել, որն ապահովել է «Սել» ՍՊԸ-ն:

Հրավիրատոմսերի համար վճարվել է 600 հազար դրամ, ֆոտոլուսանկարների ցուցահանդեսի համար՝ 1 մլն դրամ: ԱԺ-ի լոգոյով գնվել է 1000 հատ կրծքանշան՝ 360 հազար դրամով: ԱԺ-ն ձեռք է բերել մեկ ծաղկային կոմպոզիցիա և ծաղկե զամբյուղ, որն արժեցել է 300 հազար դրամ:

Ի դեպ, ԱԺ-ի միջոցառումը նախատեսված է եղել 730 հոգու համար:

Նշենք, որ խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահը և Ազգային ժողովի նախագահը, ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորներ, ՀՀ գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, բարձրաստիճան հոգևորականներ, պաշտոնատար անձինք:

Անի Սահակյան