Վիրավորական բան չեմ ասել, բա ճնշված լրագրողները ինչո՞ւ չբոյկոտեցին, անեիք․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
Բոլորը

ԱԺ-ում քննարկվում է պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։ Հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև Անդրանիկ Քոչարյանը։

«Ուզում եմ սկսել հանձնաժողովում հնչած մի տեսակետից՝ կապված իմ
մազերի գույնի հետ, որը շատ լավ օգտագործեց Թագուհի Թովմասյանը: Ես
կյաժ չեմ, սպիտակ եմ. դա անցած ուղի է: Տիկի՛ն Թովմասյան, դուք իմ սև
մազերն էլ եք տեսել, ալեխառն էլ, սպիտակն էլ եք տեսնում»,- հայտարարեց Փաշինյանի թիմակիցը։

Իշխանական պատգամավորը ևս մեկ անգամ պնդեց, որ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին չի վիրավորել, մեջբերել է Բագրատ սրբազանի խոսքերը։

«Ասել, որ ես լրագրողներին ճնշել եմ, բա ճնշված լիենին, ինչո՞ւ էին մյուս օրը գալիս ու ինձանից հարցազրույց վերցնում, թող ճնշված մնային, բոյկոտ հայտարարեին, ինչո՞ւ չարեցին»,- հարցրեց Քոչարյանը։

Նշենք, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասել էր, թե բազմաթիվ դեպքեր են եղել, երբ պատգամավորներն էթիկայի նորմերը խախտող վարքագիծ են դրսևորել, բայց էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել։

«Քանի որ առ այսօր դա չի ստեղծվել, կարծում եմ՝ «մեջների կյաժը» պարոն Քոչարյանը չէ»,- ասել էր նա։

Մանրամասները՝ տեսանյութում։