Քննչական կոմիտեի ղեկավարը՝ Յուվեցի Կարոյի սպանության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
08.10.2018 | 12:28Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեց օրերս տեղի ունեցած սպանության և ինքնասպանության մասին՝ նշելով, որ վեճը եղել է գույքային հարցի շուրջ:
Հիշեցնենք, որ Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրից հրազենային վիրավորումով ԲԿ էր տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը, որը ճանապարհին մահացել էր: Ժամեր անց հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի դին, որն ինքնասպանություն էր գործել: