ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է ՄԱԿ և զարգացման այլ միջազգային գործընկերների դերը մարտահրավերները հասցեագրելու գործում

Լուրեր

08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 5-ին կայացել է ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին (UNSDCF) նվիրված քննարկում՝ ՀՀ գերատեսչությունների, ՄԱԿ գործակալությունների և զարգացման գործընկեր պետությունների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսոսոմոնյանը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում կարևորել է ՄԱԿ և զարգացման այլ միջազգային գործընկերների դերը Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման և ի հայտ եկող մարտահրավերները հասցեագրելու գործում: Ընդգծվել է, որ Հայաստան-ՄԱԿ Կայուն զարգացման նոր շրջանակային փաստաթուղթը լավ հարթակ է ձևավորում կողմերի միջև առավել արդյունավետ և համակարգված համագործակցություն ապահովելու համար:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է զարգացման գործընկերների հետ համագործակցությունը՝ Հայաստանի կարիքներից և առաջնայնություններից բխող թիրախային ծրագրերի իրականացման համար՝ ի նպաստ առավել խոցելի խմբերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների խնդիրների հասցեագրմանը, ինչպես նաև բնական և այլ ճգնաժամերի նկատմամբ Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը: ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի բարեփոխումների օրակարգն առաջ մղելու առումով կարևոր է ոչ միայն արդյունավետ քաղաքականությունների մշակումը, այլև անհրաժեշտ գործիքակազմի ու տեխնոլոգիաների տրամադրումը և կարողությունների ամրապնդումը: