Գերմանիան պատրաստվում է նոր կառավարության ձևավորմանը. hիմնական կուսակցությունները կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

18.02.2026 | 23:28
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
18.02.2026 | 23:18
«Koreez–Telcell–Physmath» համագործակցությունը ստանում է ռազմավարական բնույթ
18.02.2026 | 23:04
Երևանում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
18.02.2026 | 22:52
14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
18.02.2026 | 22:39
ՀՀ դեսպանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը
18.02.2026 | 22:26
Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը
18.02.2026 | 22:10
Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացվել
18.02.2026 | 21:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.02.2026 | 21:42
Հանրապետության նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
18.02.2026 | 21:28
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը
18.02.2026 | 21:15
Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները 4 ամիս անց վերադարձել են մոր մոտ
18.02.2026 | 21:00
ՀՀ-ում ԱԲ կենտրոնի ստեղծումը լուրջ քայլ է․ աշխարհին կարող ենք գրավել ՏՏ-ում խելացի լուծումներով. Հովիկ Մուսայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 20:49
Վաղը «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը
18.02.2026 | 20:43
Գոռ Մանվելյան. Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար
18.02.2026 | 20:30
Դեպի նոր ընտրություն՝ չկատարված խոստումների բեռով. ի՞նչ պատկեր է սոցիալական ոլորտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (SPD) առաջնորդները կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել Քրիստոնեա-դեմոկրատական ​​և Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) պահպանողական դաշինքի հետ, որը ճանապարհ է բացում Գերմանիայի նոր կառավարությունում նախարարների նշանակման համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ընտրությունների արդյունքները դիտարկում ենք որպես մեր երկրի համապարփակ վերականգնման մանդատ։ Որպես քաղաքական կենտրոնի կուսակցություններ՝ մենք մեզ համարում ենք համատեղ պատասխանատու դրան հասնելու համար»,- ընդգծվում է փաստաթղթում։

«Պատասխանատվություն Գերմանիայի համար» վերնագրված 144 էջանոց համաձայնագրում CDU/CSU-ն և SPD-ն ներկայացրել են, թե ինչի են ցանկանում հասնել կոալիցիոն ձևաչափով։ Համաձայնագրից հետևում է, որ ԳԴՀ բոլոր սահմաններում վերահսկողությունը պահպանվում է։ Ապաստան խնդրողները կվերադարձվեն իրենց ծագման երկրներ, եթե պայմանները բավարարվեն։ Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչները եկել են փոխզիջման, որ դա կարվի «եվրոպացի հարևանների հետ համակարգված»։

Օրինակ՝ Աֆղանստանից ապաստան խնդրողներին ընդունելու դաշնային ծրագրերը պետք է դադարեցվեն՝ «հնարավորության սահմաններում»։ «Օժանդակ պաշտպանության շահառուների»՝ այն անձանց, որոնց ապաստան չի տրամադրվել, բայց այլ պատճառներով թույլատրվում է մնալ երկրում, ընտանիքի վերամիավորումը կասեցված է երկու տարով։ Ընդամենը երեք տարի անց հատկապես լավ ինտեգրված ներգաղթյալների արագացված քաղաքացիության տրամադրումը, որը ներդրվել էր «լուսացույցի կոալիցիայի» կողմից, կչեղարկվի։

Ընկերությունների բեռը թեթևացնելու համար այս տարի կներդրվի, այսպես կոչված, «տուրբո ամորտիզացիա»։ Ընկերությունները կկարողանան ամեն տարի, երեք տարվա ընթացքում, հարկային վճարումների միջոցով դուրս գրել նոր արտադրական ակտիվների ձեռքբերման արժեքի 30 տոկոսը։ Կորպորատիվ եկամտահարկը կնվազեցվի «հինգ փուլով՝ յուրաքանչյուրը մեկ տոկոսային կետով»՝ սկսած 2028 թվականից։ Միաժամանակ, CDU/CSU-ն սկզբում ցանկանում էր, որ գործընթացը սկսվի 2026 թվականին։ Նախատեսվում է նաև նվազեցնել էլեկտրաէներգիայի հարկը՝ «մինչև եվրոպական նվազագույնը» և նվազեցնել էլեկտրաէներգետիկ ցանցից օգտվելու վճարները։ Նպատակն է նվազեցնել ընկերությունների և սպառողների վրա դրված բեռը մեկ կիլովատտ-ժամի համար «առնվազն հինգ ցենտով»։ Բացի այդ, առաջարկվում է էներգախնայող ձեռնարկությունների համար ներդնել էլեկտրաէներգիայի արդյունաբերական գին։

Համաձայնագրից հետևում է, որ կոալիցիան ցանկանում է նաև նվազեցնել փոքր և միջին ձեռնարկատերերի եկամտային հարկերը։ Սա, ինչպես սպասվում է, տեղի կունենա օրենսդրական շրջանի կեսերին։ 2026 թվականից սկսած՝ աշխատանքի գնալու և վերադառնալու համար սեփական մեքենա օգտագործելու հարկային արտոնությունը կավելանա։ Այն կբարձրացվի մինչև 38 եվրո ցենտ՝ սկսած առաջին կիլոմետրից։

Ֆերմերները նույնպես աջակցություն կստանան. գյուղատնտեսական նպատակներով դիզելային վառելիքի սպառման փոխհատուցումը լիովին կվերականգնվի։

Արտաժամյա աշխատավարձը պետք է հարկային արտոնություններ ստանա։ Բացի այդ, հարկային արտոնություններ են տրամադրվում կես դրույքով աշխատանքի դեպքում՝ աշխատանքային օրվա տևողությունը մեծացնելու համար։ Կենսաթոշակային տարիքի հասած և աշխատանքը շարունակել ցանկացող անձանց աշխատավարձերը չեն հարկվի մինչև 2000 եվրոյի շեմը։ Մինչև 2031 թվականը երկրում միջին աշխատավարձի նկատմամբ ստանդարտ կենսաթոշակի մակարդակը կմնա 48 տոկոսի մակարդակին։

Բունդեսվերում անձնակազմի պակասի պատճառով CDU/CSU-ն և SPD-ն նախատեսում են զինվորական ծառայությունն ավելի գրավիչ դարձնել։ Խոսքը կամավորական հիմունքներով ծառայության մասին է։ Սկզբում ՔԴՄ/ՔՍՄ-ն կոչ էր անում վերադառնալ զինվորական ծառայության։

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը կվերլուծի հատուկ հանձնաժողովը։ Համաձայնագրում ասվում է, որ նպատակն է «դասեր քաղել ապագա համավարակների համար»։

Փաստաթղթի ստորագրմամբ ավարտվում է իշխող կոալիցիայի ձևավորման գործընթացը, որը գլխավորում է հավանական ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Ավելի վաղ կուսակցությունները ներկայացրել էին Գերմանիայի նոր կառավարությունում առաջատար պաշտոնների համար իրենց թեկնածուներին։ Նորարարությունների թվում է «պետության թվայնացման և արդիականացման» նոր նախարարության ստեղծումը։ Կաբինետի անդամների միջին տարիքը 50.4-ից աճել է մինչև 53.1 տարվա։ Կառավարության կազմում կլինեն տասը տղամարդ և ութ կին։

Մայիսի 6-ին Բունդեսթագը Մերցին կընտրի Գերմանիայի նոր կանցլեր։ Նույն օրը նրա կառավարության անդամները կերդվեն։ Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության համանախագահ Լարս Քլինգբեյլը կդառնա Գերմանիայի փոխկանցլեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի