Թմրամիջոց իրացնելու մասին ոստիկանների կասկածանքը հիմնավոր էր. օտարերկրացին կալանավորված է
Հասարակություն
05.05.2025 | 16:32
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացել էին տեղեկություն, որ օտարերկրյա քաղաքացի երկու տղամարդ հանդիպելու են Երևանի Կոմիտասի պողոտայում, որպեսզի մեկը մյուսից ձեռք բերի թմրամիջոց․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Ապրիլի 22-ին՝ ժամը 16.30-ին, Երևանում բնակվող 58 և 51 տարեկան տղամարդիկ մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում ձերբակալվեցին և ներկայացվեցին բաժին:
58-ամյա տղամարդու մոտ արգելված ոչինչ չհայտնաբերվեց, իսկ 51 տարեկանի մոտ կպչուն ժապավենով փաթեթ կար՝ ափիոնի նմանվող հինգ գրամ զանգվածով:
51-ամյա օտարերկրացին կալանավորվել է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։