Սպառողների իրավունքների պաշտպանության օրենսդրությունը համապատասխանեցնում ենք ԵՄ-ին․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 10:58
Կաթողիկոսը կարող էր գալ, դեմը ոչ մեկ չէր կարող առնել. Կնվազ Հասանովը` Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:53
Անջատել Գեղամ Մանուկյանի հեռախոսը. Կնյազ Հասանովը շփոթվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:47
Փաշինյանը ստորագրեց Կառավարության հրաժարականը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:36
Որտեղ է Ամենայն Հայոց կաթողիկոսը. նոր կադրեր ԱԺ նիստի լարված հատվածից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:21
Ի՞նչ կառուցողական աշխատանք, 58 հազար ձայն են կեղծել. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:11
Թաթուլ Սողոմոնյանը` Գարեգին Բ-ին ԱԺ նիստին չհրավիրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:06
Վալոդյա Հակոբյանը` ՔՊ խմբակցության քարտուղար ընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
02.08.2026 | 09:57
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ՈՒՂԻՂ
01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցողը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է։ Նախարարը հայտարարեց, որ նպատակը սպառողների իրավունքների պաշտպանության օրենսդրության համապատասխանեցումն է ԵՄ-ի օրենսդրությանը։ Գևորգ Պապոյանը նշեց, որ գործող օրենքում բացակայում են  սպառողների իրավունքների պաշտպանության վարչաիրավական մեխանիզմների վերաբերյալ կարգավորումներ, սպառողների իրավունքների վերաբերյալ անարդար գործելակերպի դեպքում վարույթ հարուցելու և պատասխանատվության միջոց կիրառելու լիազորություններ ունեցող մարմիններ ևս չկան։  Բացի այդ, նախարարը նաև նշեց, որ օրենքում չկան սպառողների դեմ ուղղված անարդար, մոլորեցնող և ագրեսիվ առևտրային գործելակերպն արգելող կարգավորումներ, բացակայում են ապրանքի միավոր գնի ներկայացման կանոններն ու սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների քննության հատուկ կարգավորումները:

«Ամրագրվել են սպառողների դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ հստակ կարգավորումներ՝ ներառյալ սպառողների դեմ անարդար առևտրային գործելակերպի ընդհանուր բնութագիրն ու դրա առավել կանխատեսելի դրսևորումները: Նախատեսվել են սպառողների դեմ ուղղված իրավախախտումների առնչությամբ վարույթների հարուցման առիթների քննարկման և վարույթների քննության առանձնահատկությունները: Սահմանվել է պատասխանատվություն՝ սպառողների դեմ ուղղված իրավախախտումների համար»,- ընդգծեց Պապոյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։