Չպետք է տրվեի սադրանքին. Նոր Նորքի` ծեծկռտուքի մասնակից թաղապետը ներողություն խնդրեց հանրությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 10:58
Կաթողիկոսը կարող էր գալ, դեմը ոչ մեկ չէր կարող առնել. Կնվազ Հասանովը` Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:53
Անջատել Գեղամ Մանուկյանի հեռախոսը. Կնյազ Հասանովը շփոթվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:47
Փաշինյանը ստորագրեց Կառավարության հրաժարականը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:36
Որտեղ է Ամենայն Հայոց կաթողիկոսը. նոր կադրեր ԱԺ նիստի լարված հատվածից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:21
Ի՞նչ կառուցողական աշխատանք, 58 հազար ձայն են կեղծել. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:11
Թաթուլ Սողոմոնյանը` Գարեգին Բ-ին ԱԺ նիստին չհրավիրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:06
Վալոդյա Հակոբյանը` ՔՊ խմբակցության քարտուղար ընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
02.08.2026 | 09:57
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ՈՒՂԻՂ
01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
Բոլորը

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն անդրադարձավ ապրիլի 30-ին թաղապետարանում իր մասնակցությամբ ծեծկռտուքին։

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ երևանցիներ, այո՛, տեսարանը ոչ հաճելիներից էր, և կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար, չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար, և՛ ձեզնից, պարոն քաղաքապետ, և՛ մեր հանրությունից ևս մեկ անգամ ներողամտություն եմ հայցում։ Հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- ասաց Տեր-Մարգարյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում հրավիրված հանրային քննարկումից առաջ ծեծկռտուք էր տեղի ունեցել ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանի, Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի, նրա թիմակիցների և թաղապետարանի աշխատակիցների միջև: Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը օրեր առաջ համատեղ տեսանյութ էին հրապարակել Նոր Նորքի նոր վերանորոգված թիվ 105 մանկապարտեզից՝ ցույց տալով կատարված անորակ աշխատանքները։ Դրանից հետո Չախոյանը գրառում էր արել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգել է իրեն ու Մանուկյանին, սպառնացել ու հայհոյել։ Հաջորդ օրը թաղապետարանի շենքում Չախոյանն ու Մանուկյանը բողոքի ակցիա էին իրականացրել՝ հրապարակելով հեռախոսազանգի ձայնագրությունը, որտեղ նախ թաղապետն է հայհոյում, ապա փոխադարձ հայհոյանքներ են հնչում։ Եվ քանի որ Տիգրան Տեր-Մարգարյանն աշխատավայրում չի եղել, ակցիայի կազմակերպիչները յոգուրտ էին լցրել թաղապետի լուսանկարների վրա, որոնք իրենց հետ էին տարել: Նշենք, որ թաղապետը ևս մեղադրյալ է ծեծռտուքից հետո մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով։

Մանրամասները՝ տեսանյութում։