2,5 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների օգտին ապօրինի գործողություն կատարելու, ինչպես նաև օրենքով հասանելիք բարենպաստ վարչական ակտ կայացնելու նպատակով քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների օժանդակությամբ ստացել են ընդհանուր 2,5 միլիոն ՀՀ դրամ կաշառք, ինչպես նաև չարաշահել իրենց լիազորությունները․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Նախաքննությամբ պարզվել է, որ 2024թ. ընթացքում կառուցապատող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ պայմանավորվածություն են ձեռք բերել Երևանի քաղաքապետարանի երկու նախկին պաշտոնյաների հետ՝ քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով իրենց օգտին բարենպաստ վարչական ակտերի ընդունմանը նպաստելու համար: Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ օժանդակողները քաղաքապետարանի համապատասխան վարչության պետի տեղակալին և ծառայության պետին կաշառքի գումարը փոխանցելու եղանակով կազմակերպել են հիշյալ գործընթացը: Մասնավորապես՝ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներն իրենց կողմից կառուցված բազմաբնակարան շենքերի շինարարության ընթացքում թույլ տրված խախտումները չարձանագրելու և ավարտական ակտն ապօրինի ստանալու համար օժանդակողների միջոցով քաղաքապետարանի հիշյալ պաշտոնատար անձանց տվել են շուրջ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ բազմաբնակարան շենքի էլեկտրականությունն ապահովելու նպատակով շինարարություն սկսելու թույլտվության վերաբերյալ կառուցապատող ընկերության կողմից 3 անգամ ներկայացված հայտերն ապօրինի մերժվել են քաղաքապետարանի համապատասխան վարչության պետի կողմից, որի հետևանքով կառուցապատողը ստիպված դիմել է հակաօրինական գործողությունների, այն է՝ օրենքով հասանելիք շինթույլտվությունը ստանալու նպատակով վերը նշված նախկին պաշտոնյաների միջոցով քաղաքապետարանի ծառայության պետին տվել է խոշոր չափերի կաշառք: Այնուհետև կաշառք ստացած պաշտոնատար անձը միջնորդել է հայտերը նախկինում մերժած վարչության պետին, որպեսզի վերջինս բավարարի կառուցապատող ընկերության կողմից ներկայացված հայտը, որի արդյունքում կառուցապատող ընկերության կողմից 4–րդ անգամ ներկայացված հայտի վերաբերյալ տրվել է գրավոր համաձայնություն։

Քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են նաև Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձանց կողմից հայտնաբերված վարչական իրավախախտումները չարձանագրելու դիմաց կառուցապատողից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:

Խոշոր չափերով կաշառք ստանալու,  կաշառք ստանալուն օժանդակելու, կաշառք տալու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է ներկայացվել 12 անձի, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի երեք պաշտոնյաներին և նրանց օժանդակած նախկին պաշտոնյաներին: Նրանցից չորսի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը, իսկ Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձանց նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: