Մալեր կամ Բրուկներ նվագելով՝ հնարավոր չէ համերգի տոմսերի վաճառքով ապրել. ապաքաղաքական զրույց Էդուարդ Թոփչյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Նվագախմբի 100-ամյակի հետ կապված նա նշում է, որ դա Հայաստանում այն հազվագյուտ կառույցներից է, որը մշտապես առաջ է գնացել, և ամեն մի հաջորդ դարաշրջան ստեղծագործական առումով ավելի արգասաբեր էր: Այդ առումով հաղորդման հյուրը կարևորում է նվագախմբի բոլոր դիրիժորների անուրանալի վաստակը:

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի բյուջեն չի կազմում աշխարհի առաջատար նվագախմբերի անգամ 5 տոկոսը: Մարդիկ խոսքով բարձր են գնահատում նվագախմբի արժանիքներն ու նշանակությունը, բայց, ըստ դիրիժորի, հաճախ խոսքերից այն կողմ գործն առաջ չի գնում: Երբեմն ասվում է՝ համերգի տոմսեր վաճառեք և դրանով պահե՛ք նվագախումբը: Բայց էդուարդ Թոփչյանը վստահ է, որ Մալեր, Բրուկներ կամ Ռիխարդ Շտրաուս կատարելով՝ հնարավոր չէ սիմֆոնիկ նվագախմբի ֆինանսական ռեսուրսներն ապահովել: Որպես դասական երաժշտության մասին պետական հոգածության օրինակ՝ հաղորդման հյուրը բերում է Չինաստանը, որտեղ մեծ ներդրումներ են կատարվում մշակույթի մեջ:

Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցում և ելույթներ են ունենում աշխարհի լավագույն դիրիժորներն ու մենակատարները: Էդուարդ Թոփչյանը դա բացատրում է նվագախմբի արտիստների բարձր պրոֆեսիոնալիզմով, ինչպես նաև ստեղծագործական սկզբունքներով՝ այժմ աշխարհում «թրենդային» է դասական երաժշտության գունագեղ, էմոցիոնալ մեկնաբանությունը:

Նվագախմբի 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևան է գալու չինացի աշխարհահռչակ դաշնակահարուհի Յուջա Վանգը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արամ Աբրահամյան