Խաղաղության միակ խոչընդոտը Պուտինն է․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտնել է ՌԴ-ի դեմ ԵՄ-ն նոր պատժամիջոցների նախապատրաստման մասին

Լուրեր

08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանին «հարվածել» պատժամիջոցների 17-րդ փաթեթով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանելով Ուկրաինայում խաղաղության «միակ խոչընդոտը», գրում է France 24-ը։

27 անդամ երկրներից բաղկացած դաշինքն աննախադեպ պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ ի պատասխան նրա ներխուժման, իսկ այս տարի հայտարարել, որ պատժամիջոցները չի վերացնի՝ մինչև Պուտինի կողմից Ուկրաինայից զորքերի «անվերապահ» ​​դուրսբերումը։

«Մենք՝ եվրոպացիներս, կաջակցենք ամերիկյան [պատժամիջոցների] նախաձեռնությանը պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և երեկ ես խոստացա [ԱՄՆ սենատոր] Լինդսի Գրեհեմին, որ կփորձենք համակարգել այս երկու պատժամիջոցների փաթեթների ինչպես բովանդակությունը, այնպես էլ ժամկետները»,- AFP-ին ասել է Բարրոն։

Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Գրեհեմը միավորել է երկու կուսակցությունների տասնյակ օրենսդիրների՝ աջակցելու Մոսկվայի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման, ինչպես նաև ռուսական էներգիա գնող երկրների համար մաքսատուրքեր սահմանելու ծրագրին։

Հարցազրույցի ժամանակ Բարրոն քննադատել է Ռուսաստանի նախագահին՝ ասելով. «Այժմ հստակ է, որ Ուկրաինայում խաղաղության միակ խոչընդոտը Վլադիմիր Պուտինն է»։

ՌԴ ուժերը 2022 թվականի փետրվարին սկսեցին Ուկրաինայի վրա լայնածավալ ներխուժում՝ փորձելով զավթել վերահսկողությունը, որը Կիևը խափանել է  հիմնականում ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների կողմից տրամադրված միջազգային օգնության օգնությամբ։

«Ուկրաինան ընդունել է անվերապահ հրադադարը և երեկ համաձայնեց կնքել հազվագյուտ հանածոների վերաբերյալ համաձայնագիր Միացյալ Նահանգների հետ։ Մինչդեռ, Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը որևէ ջանք չի գործադրել, որևէ նշան չի ուղարկել, որ պատրաստ է հրադադարին կամ խաղաղությանը, որին ձգտում է նախագահ Դոնալդ Թրամփը, և որին ձգտում են եվրոպացիները և, իհարկե, ուկրաինացիները»,- նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Նա չի բացառել հնարավորությունը, որ Ֆրանսիան, որը, ըստ Բարրոյի, ունի «փորձագիտություն» հազվագյուտ հանքանյութերի ոլորտում, կարող է նաև տնտեսական համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ։

Կիևը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը, ի վերջո, ճանապարհ կհարթի Միացյալ Նահանգների կողմից անվտանգության երաշխիքների համար, քանի որ ձգտում է պաշտպանվել Ռուսաստանի ապագա հարձակումներից։

Բարրոն իր ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից կարճ ժամանակ անց AFP-ին տված հարցազրույցում ասել է, որ ողջունում է անկեղծ զրույցները։

«Մենք ունեցանք չֆիլտրված զրույց, որը թույլ տվեց մեզ սերտորեն համակարգել մեր գործողությունները, բայց նաև ընդունել մեր նպատակների համընկնումը տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերի հարցում, քանի որ մենք ցանկանում ենք գործել համաձայնեցված»,- ասել է ֆրանսիացի նախարարը։

«Բարրոն և Ռուբիոն հանդիպել են՝ Ուկրաինայում խաղաղության ուղին առաջ մղելու համար։ Պետքարտուղարը հստակեցրել է, որ նախագահ Թրամփը կենտրոնացած է Ուկրաինայում անիմաստ արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ և հաստատել ԱՄՆ-ի հանձնառությունը՝ սերտորեն համագործակցելու Ֆրանսիայի և այլ եվրոպական գործընկերների հետ՝ երկարատև խաղաղություն ապահովելու համար»,- իր հերթին նշել է Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։

Ըստ Բարրոյի՝ «սա վճռորոշ պահ է Եվրոպայի համար»։ Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տարիներ շարունակ կոչ է արել եվրոպական ռազմավարական ինքնավարության և «ՆԱՏՕ-ի համար եվրոպական հենասյան» ստեղծման։

Վաշինգտոնի կողմից սահմանված մաքսատուրքերի վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳ նախարարը «լիցքաթափման կոչ է արել, որպեսզի կարողանան վերադառնալ այն իրավիճակին, որը նախորդել էր Թրամփի վարչակազմի կողմից և՛ Միացյալ Նահանգների, և՛ Եվրոպայի շահերից բխող որոշումներին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի