4 մլն դրամ կաշառք տալու և ստանալու գործով երկու անձ է ձերբակալվել․ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց Factor TV-ի տեղեկությունը
Հասարակություն
02.05.2025 | 12:36
Factor TV-ն արդեն տեղեկացրել էր, որ իր տեղեկություններով Հակակոռուպցիոն կոմիտեն Պետական եկամուտների կոմիտեի ստուգումների համալիր վարչության հարկային տեսուչի է ձերբակալել 4 մլն դրամ կաշառք ստանալու կասկածանքով։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ տեսուչը կաշառք է վերցրել ստուգման ընթացքում հայտնաբերված խախտումը չարձանագրելու համար։
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց տեղեկությունը․ Factor TV-ի հարցմանն ի պատասխան գերատեսչությունից նշեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում երկու անձ է ձերբակալվել խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքներով։ Ձերբակալվածներից մեկը ՊԵԿ պաշտոնատար անձ է։
Ռոզա Վարդանյան