Հակակոռուպցիոն կոմիտեն ՊԵԿ տեսուչի է ձերբակալել 4 մլն դրամ կաշառք ստանալու կասկածանքով
Հասարակություն
02.05.2025 | 12:09
Factor TV-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Պետական եկամուտների կոմիտեի ստուգումների համալիր վարչության հարկային տեսուչի ձերբակալել 4 մլն դրամ կաշառք ստանալու կասկածանքով։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ տեսուչը կաշառք է վերցրել ստուգման ընթացքում հայտնաբերված խախտումը չարձանագրելու համար։
Ռոզա Վարդանյան