Իսրայելի բանակն ավիահարվածներ է հասցրել Դամասկոսում Սիրիայի նախագահական պալատի մերձակայքին

Լուրեր

23.07.2026 | 13:25
Կսահմանվի բեռնատարների սահմանային հերթերի կառավարման նոր կարգ. ՊԵԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:23
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են․ ՔԿ
23.07.2026 | 13:14
Մարդկանց չի կարելի սենց ճնշել, չեն թողնում փողոց փակենք. Առինջ մոլի աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:06
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին հողամաս կօտարվի ուղղակի վաճառքով. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:05
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավն ու բացակայելու արգելքը
23.07.2026 | 12:57
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
23.07.2026 | 12:54
Եմենի հութիները պնդում են, որ Կարմիր ծովում հարձակվել են Սաուդյան Արաբիայի երկու լցանավերի վրա
23.07.2026 | 12:44
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել
23.07.2026 | 12:34
Սևանա լճի ջրածածկ տարածքի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը դադարեցվել է
23.07.2026 | 12:25
Նյու Յորքում ձերբակալել են Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահին
23.07.2026 | 12:16
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
23.07.2026 | 12:07
Իրավապահները գործողություն են իրականացնում «Առինջ մոլ»-ում․ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 12:00
Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել
23.07.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վորոնեժում Wildberries-ի պահեստի և Ուլյանովսկում վառելիքաէներգետիկ համալիրի վրա
23.07.2026 | 11:41
Գրիզմանը գոլ է խփել MLS-ում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի բանակը ուրբաթ վաղ առավոտյան ավիահարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող նախագահական պալատի մերձակայքին։ Հարվածները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը զգուշացրել էր, որ կմիջամտի, եթե Սիրիայի իշխանությունները չկարողանան պաշտպանել դրուզ փոքրամասնությանը, գրում է DW-ն։

«Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի նախագահական պալատի մերձակայքին։ Սա հստակ ուղերձ է սիրիական ռեժիմին. մենք թույլ չենք տա [սիրիական] ուժերին տեղակայվել Դամասկոսի հարավում կամ որևէ սպառնալիք ներկայացնել դրուզ համայնքի համար»,- ասել է Նեթանյահուն պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ համատեղ հայտարարության մեջ։

Սիրիայի իշխանությունների կողմից անհապաղ մեկնաբանություն չի եղել։

Իսրայելի հարվածը տեղի է ունեցել սուննի զինյալների և դրուզ համայնքի անդամների միջև մի քանի օր տևած կրոնական բախումներից հետո։ Բռնությունը սկսվել է սոցիալական ցանցերում տարածվող ձայնագրությունից հետո, որտեղ մի տղամարդ քննադատում է Մուհամմադ մարգարեին։ Ձայնագրությունը վերագրվել է դրուզ հոգևորականի, ինչը զայրույթ է առաջացրել սուննի մահմեդականների շրջանում։ Բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել։

Դրուզների սպանությունները հաջորդում են մարտին տեղի ունեցած զանգվածային սպանությունների ալիքին, որի հետևանքով, ըստ որոշ տեղեկությունների, զոհվել է ավելի քան 1700 խաղաղ բնակիչ, որոնցից շատերը Սիրիայի ալավիական համայնքից էին։

Դրուզները դավանում են մի հավատք, որը իսմայիլիզմի՝ շիա իսլամի ճյուղ է։ Նրանց մեծ մասը բնակվում է Սիրիայում, Լիբանանում և Իսրայելում, այդ թվում՝ Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում։

Վերջին հարվածները Իսրայելի կողմից Սիրիայի ուղղությամբ երկրորդ հարձակումն են վերջին երկու օրվա ընթացքում՝ կատարելով փոքրամասնություններին պաշտպանելու խոստումը։

Դրանք արտացոլում են Իսրայելի խորը անվստահությունը սուննի իսլամիստների նկատմամբ, որոնք 2024 թվականի դեկտեմբերին տապալեցին երկարամյա բռնապետ Բաշար Ասադին։ Ասադի տապալումից ի վեր Իսրայելը գրավել է Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող տարածքներ, պայթեցրել սիրիական բանակի ծանր զինամթերքի մեծ մասը և խոստացել է պաշտպանել դրուզներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի