Թեհրանը խոստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը

Լուրեր

08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի և մի շարք այլ երկրների ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցները՝ Իրանի հետ համագործակցության պատրվակով, փոխանցում է Mehr գործակալությունը։

Անդրադառնալով «Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական, անօրինական և անմարդկային քաղաքականության շարունակականությանը՝ նա Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցները համարել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և կանոնների, այդ թվում՝ մարդու իրավունքների չափանիշների խախտում»՝ ասելով, որ վերջին օրերին «տարբեր պատրվակներով իրանցի և ոչ իրանցի անհատների ու ընկերությունների դեմ հայտարարված պատժամիջոցները հստակ նշան են ԱՄՆ քաղաքականության մշակողների կողմից օրենքը խախտելու և այլ երկրների իրավունքներն ու շահերը խախտելու համառության, ինչպես նաև զարգացող երկրների միջև բարեկամական և իրավական հարաբերությունները տնտեսական ահաբեկչության միջոցով խաթարելու նրանց ջանքերի»։

«Այս պատժամիջոցները, որոնք մշակվել են Իրանի ժողովրդի վրա առավելագույն ճնշման ձախողված և հանցավոր քաղաքականությանը համապատասխան, ևս մեկ անգամ ցույց են տալիս ԱՄՆ որոշում կայացնողների հակասական մոտեցումը և դիվանագիտության ուղին ընտրելու նրանց բարի կամքի ու լրջության բացակայությունը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվություն կրի Իրանի նկատմամբ ԱՄՆ պաշտոնյաների հակասական վարքագծի և սադրիչ հայտարարությունների հետևանքով առաջացած  հետևանքների համար։

Հիշեցնելով ԱՄՆ-ի երկարատև թշնամական վերաբերմունքը Իրանի ժողովրդի նկատմամբ, այդ թվում՝ տնտեսական պատժամիջոցների և Իրանի գիտական, տնտեսական և տեխնոլոգիական զարգացման ու առաջընթացի խափանման միջոցով, ինչը իրանցիների մոտ անվստահություն և խորը կասկածներ է առաջացրել Միացյալ Նահանգների նկատմամբ, Բաղային ընդգծել է Իրանի ժողովրդի վճռականությունը՝ դիմադրելու ԱՄՆ-ի սպառնալիքի և ճնշման քաղաքականությանը։

Հավելենք, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը նախօրեին հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքով զբաղվող յոթ ընկերությունների նկատմամբ։ Նոր պատժամիջոցները թիրախավորում են Արաբական Միացյալ Էմիրությունների և Թուրքիայի հինգ ընկերություններ, որոնք իրանական նավթաքիմիական արտադրանք են վաճառել երրորդ երկրներին, ինչպես նաև երկու նավագնացության ընկերություններ։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կշարունակի գործողություններ ձեռնարկել՝ «Իրանին և նրա բոլոր գործընկերներին պատասխանատվության ենթարկելու նպատակով՝ պատժամիջոցները շրջանցելու համար»։

Թրամփի վարչակազմը շարունակում է պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ ապրիլի սկզբին Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցություններ են սկսվել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ։

Հավելենք, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների հաջորդ փուլը տեղի է ունենալու Հռոմում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի