Ինչ հզորություն ունի ՀՀ կառավարության ձեռք բերած գերհամակարգիչը և ինչի համար է օգտագործվելու

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2024 թվականի տարեվերջին կառավարության ձեռք բերած SuperMicro գերհամակարգչի լիարժեք գործարկումն ու բնականոն աշխատանքն ապահովելու, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների մրցունակությունը բարձրացնելու նպատակով՝ ներկայումս ընթանում է գերհամակարգչի տվյալների մշակման կենտրոնի ձևավորման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման և տեղադրման գործընթացը: Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Ապրիլի 10-ին Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել էր, որ նախորդ տարվա բյուջեով ֆինանսավորել են և ձեռք են բերել նոր գերհամակարգիչ։

Կենտրոնը նախատեսվում է գործարկել տվյալ գործընթացի ավարտին՝ նախնական գնահատմամբ՝ 2025 թվականի տարեվերջին։ Այն կտեղակայվի Երևանի պետական համալսարանում։ Նոր սարքավորումը տարբերվում է նախկինում Ինժեներական քաղաքում տեղադրված գերհամակարգչից․ այն նախատեսված է մեծ ծավալով տվյալների մշակման և բարդ հաշվարկների իրականացման համար։

Նախարարությունից հայտնում են՝ գերհամակարգչի կենտրոնի լիարժեք գործարկումը առանցքային նշանակություն ունի ՀՀ-ում արհեստական բանականության ոլորտի զարգացման և արհեստական բանականության խնդիրներով զբաղվող գիտահետազոտական աշխատանքների համար։

SuperMicro գերհամակարգչի օգնությամբ իրականացվելու է․

1) Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում․ ձեռք բերված NVIDIA H100 GPU գերհամակարգիչը կոչված է մեծածավալ AI մոդելների (օրինակ՝ լեզվային մոդելներ, գեներատիվ AI) վարժեցման համար։ Օրինակ՝ Փրինսթոնի համալսարանը ներդրել է H100 GPU-ների վրա հիմնված կլաստեր՝ գեներատիվ AI-ի հետազոտությունները խթանելու համար։

2) Բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգեր (HPC)․ GPU-ները կարող են օգտագործվել ֆիզիկայի, քիմիայի, կլիմայի մոդելավորման և այլ բնագավառներում կատարվող բարդ մաթեմատիկական մոդելավորումների և սիմուլյացիաների համար։

3) Տվյալների վերլուծություն և վիզուալիզացիա․ H100-ները մեծ ծավալի տվյալների արագ մշակման և իրական ժամանակում վերլուծությունների համար անգերազանցելի գործիքներ են։ Դրանք օգտակար են նույնիսկ հասարակագիտական կամ մարդաբանական հետազոտություններում։

4) Առողջապահություն և կենսաբժշկական հետազոտություններ․ GPU-ները կարող են արագացնել դեղորայքի հայտնաբերման, գենոմիկայի և բժշկական պատկերների վերլուծության գործընթացները։

5) Ռոբոտատեխնիկա և ինքնավար համակարգեր․ GPU-ները կարող են օգտագործվել ռոբոտների շարժման մոդելավորման, միջավայրի վերլուծության և որոշումների ընդունման ալգորիթմների մշակման համար։

6) Կրթական նպատակներ․ ուսանողներին նման տեխնոլոգիաների հասանելիություն տրամադրել հնարավորություն է տալիս ձեռք բերել հմտություններ, որոնք պահանջված են ժամանակակից արդյունաբերության մեջ։

Նախարարությունից նշում են, որ 64 H100 GPU-ներից կազմված կլաստերի տեղակայումը կարող է նպաստել Երևանի պետական համալսարանը գիտահետազոտական առաջատար կենտրոն դարձնելուն, խթանել միջազգային համագործակցությունը և ներգրավել հավելյալ ֆինանսական միջոցներ ՀՀ-ում գիտության և ժամանակակից տեխնոլոգիաների և ԵՊՀ կարողությունների զարգացման համար, ինչը կնպաստի համալսարանի վարկանիշի զգալի աճին համաշխարհային ինդեքսներում։

Հանգույցի ընդհանուր հաշվողական հզորությունը 535 FP32 TFLOPs և 31664 FP8 TFLOPs է: Սա ենթադրում է, որ հանգույցը կարող է կատարել 535 տրիլիոն 32-բիթանոց և  31,664 տրիլիոն 8-բիթանոց թվերով գործողություններ մեկ վայրկյանում։

Ըստ  առաջարկվող ապրանքի ամբողջական նկարագրի՝ համալիրը կիրառվելու է 7 մլրդ պարամետրեր պարունակող նեյրոնային ցանցերի ուսուցման համար: Ուսուցումը իրականացվելու է համակարգի բոլոր հանգույցների վրա միաժամանակ, ինչը պահանջում է հանգույցների միջև արագ կապի ապահովում։

Տեխնիկական նվազագույն պահանջները

Համակարգը պետք է պարունակի 8 հաշվողական հանգույց։ Յուրաքանչյուր հանգույց պետք է բավարարի հետևյալ տեխնիկական պահանջներին․ 

– 8 GPU, յուրաքանչյուրը 80GB HBM3 կամ HBM3e հիշողությամբ և SXM ինտերֆեյսով, 

-2TB ECC DDR5 RAM,  

-2 64-bit կենտրոնական պրոցեսոր, յուրաքանչյուրը 56 միջուկներով, 2.0GHz արագությամբ,

-2 NVMe M.2 SSD սկավառակներ, յուրաքանչյուրը 1920GB ծավալով,  

-8 NVMe U.2 կամ U.3 SSD սկավառակներ, յուրաքանչյուրը 3840GB ծավալով,  

-Հոսանքի սնուցումը 6 հատ 3000W, 4+2 սխեմայով, 

-OSFP պորտեր 400 Gb/s թողունակությամբ,  

-Հանգույցի ընդհանուր հաշվողական հզորությունը 535 FP32 TFLOPs և 31664 FP8 TFLOPs։

Տվյալների պահպանման համակարգ

-266TB ընդհանուր տարողությամբ NVMe U.2 կամ U.2 SSD սկավառակներ, 

-Ընդհանուր տարողությունը 622TB, 

-Համապատասխան պորտեր infiniband NDR ցանցին միանալու համար։

Կառավարման հանգույցներ

Գերհամակարգիչը պարունակում է 4 կառավարման հանգույցներ։ Յուրաքանչյուր կառավարման հանգույց պետք է բավարարի հետևյալ տեխնիկական պահանջներին․ 

-2 կենտրոնական պրոցեսորներ, 

-384GB RAM 2.4.2.3 OSFP պորտ(եր) 400 GB/s թողունակությամբ։

Ցանց

Համակարգի բոլոր հաշվողական հանգույցները, տվյալների պահպանման համակարգը և կառավարման հանգույցները պետք է միացված լինեն infiniband NDR ցանցին։ Infiniband NDR ցանցը պետք է կառուցվի 5 կառավարվող ցանցային սարքերով, հետևյալ պահանջներով․

-64 պորտեր, 

-400GB/s թողունակությամբ ամեն պորտի համար, 

-51.2TB/s ընդհանուր թողունակությամբ, 

-Ցանցի տոպոլոգիան պետք է լինի չբլոկավորող (non-blocking) fat-tree, 

-Ցանցի մշտադիտարկման համար UFM համակարգ, համապատասխան սարքերով, մալուխներով և ծրագրային ապահովմամբ, 

-Համակարգի բոլոր հաշվողական հանգույցները, տվյալների պահպանման համակարգը և կառավարման հանգույցները պետք է միացված լինեն 100GbE թողունակությամբ կառավարման ցանցին, 

-Այլ ցանցային սարքավորումներ, մալուխներ, տրանսիվերներ ըստ անհրաժեշտության։

Ծրագրային ապահովում

-Բաց կոդով օպերացիոն համակարգ, 

-Դրայվերներ GPU-ների համար,

-Համակարգի կառավարման ծրագրային ապահովում, 

-NVIDIA Base Command Manager Essentials, 

-NVIDIA AI Enterprise license 3 տարով։

Տեղադրում և սպասարկում

Մատակարարը պետք է զբաղվի անհրաժեշտ արտահանման լիցենզիաներ ստանալու ողջ փաստաթղթային գործընթացով։ Եթե Երևանի պետական համալսարանից պահանջվում են որևէ փաստաթղթեր, ԵՊՀ-ն դրանք կտրամադրի հարցումից հետո 14 օրվա ընթացքում։ Մատակարարը պետք է մատակարարի/առաքի բոլոր սարքավորումները Երևանի պետական համալսարան։ ԵՊՀ տվյալների մշակման կենտրոնի պատրաստ լինելուց հետո, բայց ոչ ավել, քան մատակարարումից ութ ամիս հետո, մատակարարը պետք է սարքավորումները տեղադրի նախատեսված վայրում, միացնի Երևանի պետական համալսարանի առկա ցանցին, գործարկի համալիրը, ստուգի հանգույցների և այլ սարքավորումների առողջությունը, տեղադրի և կարգավորի մոնիտորինգի ծրագրակազմը: Տեղադրելուց հետո մատակարարը պետք է սկսի 70B պարամետրերով Llama 2 նեյրոնային ցանցի (կամ համարժեք) զուգահեռ ուսուցում համալիրի բոլոր GPU-ների վրա և ցուցադրի 1380 թոքեն / վայրկյան / GPU FP8 արագագործություն: Բոլոր բաղադրիչների համար կա 3 տարվա երաշխիք։  Մատակարարը 3 տարի պետք է կատարի ՕՀ-ի, դրայվերների և ներկառուցված ծրագրային ապահովման կանոնավոր թարմացումներ:


Անի Թամրազյան