Ստամբուլում ոստիկանությունն ուժ է կիրառել մայիսմեկյան ակցիաների մասնակիցների նկատմամբ․ կան ձերբակալվածներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում աշխատավորներն ու տարբեր կազմակերպությունների և կուսակցությունների ներկայացուցիչներ մայիսի 1-ին դուրս են եկել փողոցներ՝ տարբեր ակցիաներ իրականացնելով տնտեսական ռեակցիոն և ճնշող քաղաքականության դեմ, գրում են տեղական լրատվամիջոցները։

Ստամբուլի նահանգապետարանի կողմից մայիսի 1-ին Թաքսիմ հրապարակ մուտք գործելու արգելքի շրջանակում վաղ առավոտյան երթևեկության համար փակվել են դեպի հրապարակ տանող բոլոր ճանապարհները։

Ավելի վաղ Ստամբուլի նահանգային իշխանությունները փակել էին մետրոն, ավտոբուսները և Բոսֆորի լաստանավերը՝ կաթվածահար անելով Թուրքիայի ամենամեծ քաղաքը՝ մայիսմեկյան ցույցերը կանխելու նպատակով։

Մայիսի 1-ի Թաքսիմի կազմակերպչական կոմիտեն, որը, չնայած Ստամբուլում արգելքներին և շրջափակումներին, «Թաքսիմը պատկանում է ժողովրդին» կոչով հորդորել է վաղ առավոտից հավաքվել Ստաբուլի Շիշլի և Մեջիդիյեքյոյ շրջաններում։ Առավոտյան բազմաթիվ խմբեր երթով անցել են փողոցներով՝ կարգախոսներ վանկարկելով, ինչից հետո սկսվել է ոստիկանության միջամտությունը։ Իրավապահները բռնի ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ։

Ժամանակակից իրավաբանների ասոցիացիան (ÇHD)  հաղորդում է, որ շուրջ 300 մարդ է ձերբակալվել, նրանց թվում կա 9 փաստաբան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի