Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ կնքված հանածոների համաձայնագրից ԱՄՆ-ն ավելին կստանա Կիևին օգնելու համար ծախսված 350 միլիարդ դոլարից

Լուրեր

08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիևի և Վաշինգտոնի միջև կնքված ուկրաինական հանածոների գործարքը կօգնի Միացյալ Նահանգներին փոխհատուցել այն միլիարդները, որոնք նա ծախսել է ավելի քան երեք տարի ռուսական ագրեսիայից պաշտպանվող երկրին աջակցելու համար։ Միաժամանակ, ԱՄՆ-ը նույնիսկ ավելին կստանա, քան այս օգնության համար ծախսված 350 միլիարդ դոլարը։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է NewsNation-ի եթերում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ ներկայությունն Ուկրաինայում կարող է զսպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տարածաշրջանում, Թրամփը պատասխանել է․ «Հնարավոր է։ Սակայն պատճառը, որի համար ես դա արել եմ, այն է, որ մենք ներդրել ենք 350 միլիարդ դոլար կամ մոտավորապես այդքան գումար, մինչդեռ Եվրոպան ներդրել է հարյուր միլիարդ դոլար։ Նրանք վարկ են վերցրել այդ գումարը, իսկ նախկին նախագահ Ջո Բայդենը նրանց հանձնել է 350 մլրդ դոլար՝ կանխիկ և ռազմական սարքավորումներով։ 350 մլրդ, և մենք ոչինչ չենք ստացել։ Եվ ես ինձ շատ հիմար էի զգում՝ լինելով պետության ղեկավար, մինչդեռ Եվրոպան իր գումարը հետ էր ստանալու, չնայած դա շատ ավելի փոքր գումար էր, իսկ մենք ոչինչ չէինք ստանալու։ Նրանք ունեն հրաշալի հազվագյուտ մետաղներ։ Նրանք ունեն բաներ, որոնք շատ այլ վայրեր չունեն, դա մեծ ակտիվ  է։ Եվ այսօր մենք կնքեցինք մի գործարք, որը մեզ կտա 350 միլիարդ դոլարից շատ ավելին»։

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, քանի որ «այնտեղ ամեն շաբաթ մահանում է միջինը 5000 երիտասարդ զինվոր»։

«Ռուսներ և ուկրաինացիներ․․․ Նրանք ամերիկացիներ չեն, բայց մարդիկ են, և դա շատ տխուր է»,- ասել է նա։

Միաժամանակ, ըստ BBC-ի հաշվարկների՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության ընդհանուր գումարը «շատ ավելի քիչ» է, քան այն 350 միլիարդ դոլարը, որի մասին խոսում է Դոնալդ Թրամփը։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները և Ուկրաինան, երկար բանակցություններից հետո, ստորագրել են տնտեսական համաձայնագիր, որը նախատեսում է ներդրումային հիմնադրամի ստեղծում՝ երկիրը վերականգնելու համար, որը երեք տարուց ավելի է՝ ենթարկվում է Ռուսաստանի կողմից ագրեսիվ ռազմական ներխուժման։ Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն, որը  հատուկ այդ նպատակով մեկնել էր Վաշինգտոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի