Բաքվում մեկնարկել է Արցախի ղեկավարների շինծու գործերով դատական նիստը
Քաղաքականություն
01.05.2025 | 12:30
Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը, որը նախագահում է դատավոր Զեյնալ Աղաևը։
Ապրիլի 28-ին տեղի ունեցած նիստում քննարկվել էր 1992 թվականի մայիսին հայկական ուժերի կողմից Շուշիի ազատագրման գործողությունը։ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը հայտարարել էր, որ մասնակցել է Շուշիի ազատագրմանը։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրա գործով հաջորդ նիստը նշանակված է մայիսի 6-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի