Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը դատավորների կազմին բացարկի միջնորդություն են ներկայացրել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուբեն Վարդանյանը և նրա փաստաբան Ավրաամ Բերմանը բացարկ են հայտնել դատավորների կազմին։

Բացարկը հիմնավորելիս Բերմանը նշել է, որ նախորդ դատական ​​նիստերում ներկայացված իր բազմաթիվ միջնորդություններից մի քանիսը չեն բավարարվել, և որ իրենք հնարավորություն չեն ունեցել լիովին ծանոթանալու մինչ օրս առկա բոլոր դատական ​​նիստերի արձանագրություններին։ Նա նաև ասել է, որ գործը քննող դատավորների կազմը հետաքրքրված է քրեական հետապնդմամբ։ Վարդանյանը հանդես է եկել ի պաշտպանություն միջնորդության։

Դատավարությանը ներգրավված «տուժողները» դատարանին խնդրել են չբավարարել այս միջնորդությունը։

Դատարանի որոշել է չդիտարկել միջնորդությունը։

Այնուհետև դատարանը լսել է «տուժողներին»։  Նրանցից Թաջեդդին Քերիմովը ցուցմունք է տվել՝ հայտարարելով, որ եղել է N զորամասի զինծառայող, ծառայության ընթացքում վիրավորվել է ականի պայթյունի հետևանքով՝ Թալիշ գյուղի ուղղությամբ։ Նա ասել է, որ որ այդ ժամանակ ինքն ու իր զինակիցները զբաղված են եղել ճանապարհ կառուցելու նպատակով տարածքի ականազերծման գործով։ Հերթական ականի վնասազերծման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն։

Ջավանշիր Սուլթանովն էլ իր ցուցմունքում նշել է, որ, իբր, «վիրավորվել է հայկական զինված ուժերի մնացորդների և հայկական անօրինական զինված կազմավորումների կողմից սադրանքը կանխելիս» ։

Եվս մեկ «տուժող»՝ Վագիֆ Բաբաևը, հայտարարել է, որ Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակից է, վնասվածք է ստացել Զանգիլանի շրջանում ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ տեղի ունեցած ականի պայթյունի հետևանքով։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է մայիսի 6-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի