Անկարան այս անգամ չի արգելափակի․ Թուրքիան թույլատրել է Նեթանյահուին իր օդային տարածքով թռչել Ադրբեջան

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Թուրքիան թույլատրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ինքնաթիռին օգտագործել իր օդային տարածքը՝ Ադրբեջան այցելելու համար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանաիսրայելական ալյանսը (AIA), որին վկայակոչում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Նեթանյահուի Kanaf Zion ինքնաթիռը Ադրբեջան կժամանի մայիսի 7-ի երեկոյան»,- ասվում է հայտարարության մեջ։

Նախօրեին էլ The Times of Israel-ը, հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակին, հայտնել էր, որ Նեթանյահուն Բաքու կժամանի մայիսի 7-ին: Նրա այցը կտևի մինչև մայիսի 11-ը։ Մայիսի 8-ին նախատեսվում է Նեթանյահուի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և հրեական համայնքի հետ։

Նեթանյահուի նախորդ այցը Ադրբեջան տեղի էր ունեցել 2016 թվականին։

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերին Թուրքիան փաստացի խոչընդոտել էր Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի մասնակցությանն Ադրբեջանում COP29 գագաթնաժողովին՝ արգելափակելով նրա ինքնաթիռի թռիչքը իր օդային տարածքով: Իսրայելի իշխանությունները ցանկացել էին օգտագործել Թուրքիայի օդային տարածքը Հերցոգի ինքնաթիռի համար, սակայն թուրքական կողմից մերժում էին ստացել։ Ի վերջո, Հերցոգի այցը Բաքու չեղարկվել էր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի