Պակիստանը հայտարարում է, թե Հնդկաստանը մտադիր է ռազմական գործողություններ սկսել «24-36 ժամվա ընթացքում»

Լուրեր

07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Քվեարկել եմ հանուն հզոր պետության, հանուն ամուր մշակույթի. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանը մտադիր է հարված հասցնել Պակիստանին «հաջորդ 24-36 ժամվա ընթացքում»՝ երկրների միջև լարվածության սրման ֆոնին։ Այս մասին հայտարարել է Պակիստանի տեղեկատվության և հեռարձակման նախարար Աթթաուլլահ Թարարը՝ հղում անելով «հավաստի հետախուզական տվյալներին»։

«Պակիստանը հավաստի հետախուզական տվյալներ ունի, որ Հնդկաստանը մտադիր է ռազմական գործողություններ սկսելլ Պակիստանի դեմ առաջիկա 24-36 ժամվա ընթացքում՝ Փահալգամի միջադեպին մասնակցության անհիմն և հորինված մեղադրանքների պատրվակով։ Հնդկաստանի՝ տարածաշրջանում դատավորի, ատենակալի և դահիճի ինքնագոհ դերն անխոհեմ է ու կտրականապես մերժվում է։ Պակիստանն ինքը դարձել է ահաբեկչության զոհ և իսկապես հասկանում է այդ ցավը։ Մենք միշտ դատապարտել ենք այն՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով աշխարհի ցանկացած վայրում»,- գրել է Թարարը X-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է, թե պատասխանատու պետություն լինելով՝ Պակիստանն անկեղծորեն առաջարկել է հավաստի, թափանցիկ և անկախ հետաքննություն անցկացնել չեզոք փորձագետների հանձնաժողովի կողմից՝ ճշմարտությունը պարզելու համար։

Ըստ պակիստանցի պաշտոնյայի՝ հավաստի հետաքննություններից խուսափելն ինքնին բավարար ապացույց է Հնդկաստանի իրական դրդապատճառները բացահայտելու համար։

«Պակիստանը վերահաստատում է, որ Հնդկաստանի կողմից ցանկացած նման ռազմական արկածախնդրության անպայման և վճռականորեն կպատասխանի։ Միջազգային հանրությունը պետք է գիտակցի այն իրողությունը, որ լարվածության սրման և դրա հետևանքների պատասխանատվությունն ուղղակիորեն ընկնելու է Հնդկաստանի վրա։ Ազգը վերահաստատում է իր վճռականությունը՝ ցանկացած գնով պաշտպանելու Պակիստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ էլ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հարևան Հնդկաստանի կողմից ռազմական ներխուժումն անխուսափելի է։ Պակիստանցի բարձրաստիճան զինվորականը նշել է, որ Հնդկաստանի հռետորաբանությունը սրվում է, և որ Պակիստանի զինվորականները կառավարությանը տեղեկացրել են Հնդկաստանի կողմից հարձակման հնարավորության մասին: Նա, սակայն, չէր մանրամասնել, թե ինչու է կարծում, որ ներխուժումն անխուսափելի է։

«Պակիստանը բարձր պատրաստվածության վիճակում է, բայց կօգտագործի իր միջուկային զենքը միայն այն դեպքում, եթե մեր գոյությանն ուղղակի սպառնալիք լինի»,- հավելել էր Ասիֆը։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությունը սրվել է այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին Հնդկաստանի Փահալգամ զբոսաշրջային քաղաքում զինյալների խմբի կողմից իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 26 մարդ։ Զոհվածների մեծ մասը զբոսաշրջիկներ են։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի կողմից աջակցվող Դիմադրության ճակատ (TRF) ապստամբական խմբավորումը, որը Հնդկաստանում համարվում է ահաբեկչական։ Հարձակումից հետո Հնդկաստանի իշխանությունները հրամայել էին Պակիստանի բոլոր քաղաքացիներին լքել երկիրը մինչև ապրիլի 29-ը, նույնիսկ եթե նրանք այդ ամսաթվին վավեր վիզաներ ունեն։

Բացի այդ, Հնդկաստանի կառավարությունը հրամայել էր անհապաղ կասեցնել Պակիստանի հետ ջրային ռեսուրսների բաժանման մասին համաձայնագրի՝ 1960 թվականի Ինդոսի ջրերի մասին պայմանագրի գործողությունը։ Ի պատասխան՝ Իսլամաբադը նշել էր, որ Հնդկաստանի կողմից հարևանի ջրամատակարարումը դադարեցնելու ցանկացած փորձ կհամարի «պատերազմական ակտ», նաև հայտարարել դիվանագիտական միջոցների կիրառման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի