ԲԴԽ-ն կքննի Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվության հարցը
Հասարակություն
29.04.2025 | 21:05
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվության հարցի քննությունը ԲԴԽ-ում տեղի կունենա այսօր՝ ժամը 21:00-ին։ Այս մասին հայտնում են դատավորի պաշտպանները՝ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ Գաբրիելյանն այսօր դատական նիստ անցկացնելիս է եղել, երբ իրավապահները մտել են դատարան։
Հակակոռուպցիոն կոմիտեից Factor TV-ին հայտնել են․ Գաբրիելյանին առնչվող վարույթը կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ է նախաձեռնված։