Ծեծել են զինվորին, ապա ծխախոտը հանգցրել քթին․ խոշտանգումների ահազանգերն ու պատասխանատուների արձագանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
21.07.2026 | 21:26
Քննարկվել է Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը
21.07.2026 | 21:14
Ալիևը հաստատել է, որ Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև գաղտնի հանդիպում է տեղի ունեցել Բաքվում
21.07.2026 | 21:00
Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հնարավոր են առանց խաղաղության համաձայնագրի ստորագրման․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 20:50
«Կորպուս Գաստրոբարում» վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ն կասեցրել է արտադրությունը
21.07.2026 | 20:41
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
21.07.2026 | 20:28
Գործարանների շարքից դուրս գալու պատճառով ՌԴ-ն չի կարող նավթամթերք արտահանել․ Ալիևն Ադրբեջանից մատակարարումներ է առաջարկում
21.07.2026 | 20:20
Deutsche Welle-ն վրացերեն նոր լրագրողական նախագիծ է գործարկում․ ԵՄ-ն կաջակցի նաև հայերեն և ադրբեջաներեն հարթակների ստեղծմանը
21.07.2026 | 20:09
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների գործով նիստում ելույթ են ունեցել դատախազները
21.07.2026 | 20:00
Պուտինը վախենում է՝ Արևմուտքը Փաշինյանին կտապալի, ընդդիմադիր դարձրեց ակնհայտ ռուսամետներին, որ դա կանխի․ Շանթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 19:45
105 պատգամավոր, նոր խոսնակ և կառավարության ձևավորում․ ինչ է սպասվում օգոստոսի 2-ից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 19:33
ՌԴ-ում կասեցված հայկական սերտիֆիկատների հարցով Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տվել
21.07.2026 | 19:21
Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ծեծել են զինծառայողին, վառած ծխախոտը հանգցրել քթին ու նվաստացրել․ խոշտանգման հերթական այս դեպքի մասին  այսօր բարձրաձայնվեց  «Մարդու իրավունքների ոտնահարումները Հայաստանի իրավապահ համակարգում» կլոր սեղան-քննարկման ժամանակ։ Նշվեց, որ զինծառայողին ձերբակալել են պատժելու նպատակով, նստեցրել են ոստիկանական մեքենան, որտեղից էլ սկսվել է բռնությունը։

2024 թվականին տեղի ունեցած խոշտանգման այս գործը միակն է, որ մտել է դատարան, մինչդեռ, իրավապահ համակարգում կատարվող բռնությունները հազվադեպ երևույթ չեն։

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կազմակերպած քննարկմանը մասնակցում էին ինչպես իրավապահ մարմինների, այնպես էլ քաղհասարակության ներկայացուցիչներ։ Հատկանշական է, որ Ներքին գործերի նախարարությունն այնքան էլ համաձայն չէ քննադատությունների հետ։

Քննչական կոմիտեի ներկայացուցչի պնդմամբ՝ շատ հաճախ բռնության զոհ դարձած քաղաքացիները սխալ են ընկալում գործադրված ուժի համաչափությունը։ Այնինչ, հատկապես վերջին տարիներին իրավապահ մարմինների, հատկապես, ոստիկանների կողմից բռնությունների մասին ահազանգերը բավականին հաճախակի են հնչում։ Վերջին ամենաթարմ դեպքն արցախցի Տիգրան Ուլուբաբյանինն է։ Վերջինը մատնացույց էր արել իրեն հայհոյող ոստիկանին, սակայն այդ նույն ընթացքում Քննչական կոմիտեից նշել էին՝ նույնականացում հնարավոր չէ կատարել։ Այս հարցն այսօր ևս բարձրացվեց քննարկմանը, ինչին ի պատասխան՝ իրավապահ մարմնի ներկայացուցիչները շտապեցին բացառել նման գործելակերպը։

Եվ մինչ իրավապահ համակարգը բացառում է խոշտանգումների դեպքերի ավելացումն ու դրանց մասով ոչ արդյունավետ քննության հանգամանքը, զուգահեռ ահազանգեր են հնչում ամբողջությամբ պետության հոգածության ներքո գտնվող անձանց՝ դատապարտյալների նկատմամբ բռնության դեպքերի մասին։ Շաբաթներ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած դաժան ծեծի մասին տեղեկությունները մի քանի օր շարունակ քննարկվում էին տարբեր հարթակներում։ Այս դեպքի շուրջ էլ արդեն արդարացումներ է ներկայացնում Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչը։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մտահոգիչ է համարում փակ հաստատություններում իրականացված գործողությունները։ ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը մշտապես իր ուշադրության կենտրոնում պահող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն արձանագրում է՝ վերջին տարիներին ՔԿՀ-ներում իրավիճակը գնալով վատանում է։

ՀՔԱՎ ներկայացուցիչ Անի Չատինյանը ցավով արձանագրում է՝ ՀՀ-ում անձանց կրկնակի դատապարտման դեպքերը հազվադեպ չեն։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավախորհրդատու Դավիթ Գյուրջյանը ևս պատկան մարմինների ուշադրությունը նույն խնդրին է հրավիրում․ պետության հոգածության տակ գտնվող անձինք ազատության մեջ առավել շուտ հայտնվելու հույսեր չեն փայփայում։

Իսկ ի՞նչ անել այս բոլոր խնդիրների և իրավապահ համակարգի աշխատակիցների կողմից բռնության գործադրումների հետ․ պատկան մարմինները նշում են՝ անհրաժեշտ քայլեր ու ջանքեր են գործադրվում դրանց լուծման ուղղությամբ։ Չնայած այս պնդումներին՝ քննարկման մասնակիցներն արձանագրում են՝ բռնության դեպքերի քանակը շարունակում է մտահոգիչ մնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան