Արտուշ Գաբրիելյանն ազատության մեջ է, ձերբակալված է նրա ընկերը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ազատության մեջ է։ Նրա փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը համատեղ հայտարարություն են տարածել, որում նշում են․

«Մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման են ենթարկել և նրա նկատմամբ հատուկ մարտավարական հնարք են կիրառել, իրականությանը չի համապատասխանում։ Կատարվել են քննչական գործողություններ և այլ վարույթային գործողություններ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ»։

Նշենք, որ Գաբրիելյանն այսօր դատական նիստ անցկացնելիս է եղել, երբ իրավապահները մտել են դատարան։ Դատական նիստին ներկա է եղել Infocom.am-ի լրագրողը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ` նիստն ընդմիջվել է, որից հետո Գաբրիելյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացվել։ 

Հակակոռուպցիոն կոմիտեից Factor TV-ին հայտնել են․ Գաբրիելյանին առնչվող վարույթը կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ է նախաձեռնված։ 

Գաբրիելյանի հետ կապ հաստատել մեզ չի հաջողվել․ նրա հեռախոսահամարն անհասանելի է։ Իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն առգրավել են նրա հեռախոսը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին գործի շրջանակներում ձերբակալված անձ կա, որը Արտուշ Գաբրիելյանի ընկերն է։ 

Նշենք, որ դատավորը իր լիազորությունների իրականացման կապակցությամբ անձեռնմխելի է, այսինքն՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը ստանալուց հետո, իսկ համաձայնությունը  ստանալու հարցով ԲԴԽ-ին կարող է դիմել գլխավոր դատախազը։  Այս պահին, սակայն, դեռևս առկա չեն տեղեկություններ այն մասին, որ գլխավոր դատախազը դիմել է ԲԴԽ-ին։

Արաքս Մամուլյան