Անդրեասյանի և Մինասյանի օրոք Արդարադատության նախարարությունում պաշտոնավարած Հայկ Սանոյանը Սրբուհի Գալյանի հրամանով ազատվել է պաշտոնից

Լուրեր

26.08.2026 | 15:21
Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:00
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 13:55
Կահույքի ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ
26.08.2026 | 13:51
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
26.08.2026 | 13:46
PFA. Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը
Բոլորը

Արդարադատության նախարարի հրամանով Հայկ Սանոյանն ազատվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։ Սանոյանը պատրաստվում է վիճարկել նախարարի հրամանը։

«Ասել, որ նշված հրամանը և դրա հիմքում ընկած հանգամանքները իրավաչափ են, նույնն է, ինչ ձմռանը ձմերուկ քաղել Արարատ լեռան գագաթից։

Այն, որ բոլոր իրավական միջոցներով իրացնելու եմ իմ պաշտպանության եղանակները և ապացուցելու եմ, որ սա եղել է ոչ թե իրավական գործընթաց, այլ մեկ անձի քմահաճույք, դա աներկբա է։

Այս պատմության ամենավատ բացահայտումն այն է, որ մեր պետական համակարգում համառորեն շարունակում է գերիշխել այն մտածելակերպը, թե եթե վերադասը որոշել է չաշխատել քո հետ, ապա դու պետք է հաշվի նստես դրա հետ։

Իմ այս մոտեցման հետ սկզբունքորեն համաձայն չլինելու հետևանքով է, որ դարձել եմ «կարգազանց» աշխատող, որպիսի կարգավիճակը, սակայն, ի հեճուկս իմ նախկին վերադասի, խիստ ժամանակավոր է և կստանա արժանի իրավական գնահատական»,-Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Սանոյանը։

Նշենք, որ Սանոյանը մինչ պետական համակարգում պաշտոններ զբաղեցնելը եղել է փաստաբան և աշխատել Արդարադատության նախկին նախարարներ Կարեն Անդրեասյանի կնոջ և Գրիգոր Մինասյանի հիմնած «Էյ Էմ» իրավաբանական ընկերությունում։

2018-2022 թվականներին աշխատել է ՊԵԿ-ում, այնուհետև 2022 թվականին, երբ Կարեն Անդրեասյանն արդեն Արդարադատության նախարար էր, նշանակվել է նախարարի խորհրդական, ապա՝ Արդարադատության նախարարության վերահսկողության վարչության պետ և այս պաշտոնին մնացել մինչև 2024-ի օգոստոս, այսինքն՝ նաև Արդարադատության հաջորդ նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնավարման ընթացքում։

Սանոյանը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն էր նշանակվել 2024-ի օգոստոսի 6-ին՝ Գրիգոր Մինասյանի հրամանով։

Հիշենցնեք, որ 2024-ի նոյեմբերին Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և ազատվել նախարարի պաշտոնից։ Նրան փոխարինել է Սրբուհի Գալյանը, որը, փաստորեն, պաշտոնավարումից ամիսներ անց Սանոյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից։

Նշենք, որ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողների հատուկ ուսուցումը (օրենքով նախատեսված հրազեն և հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հետ կապված գիտելիքների, ունակությունների և հմտությունների ձեռքբերում) և քրեակատարողական ծառայողների վերապատրաստումը (մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով շարունակական ուսուցում):

Կենտրոնը մասնագիտացված է քրեական արդարադատության ոլորտում վերականգնողական ծրագրերի մշակման, ինչպես նաև իրավախախտում կատարած անձանց ծառայությունների մատուցման ուղղությամբ: Այն արդարադատության ոլորտում կայուն հիմքով ծառայություններ է մատուցում և դասընթացներ է իրականացնում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց և պրոբացիայի շահառուների համար:

Բացի այդ՝ Կենտրոնի կողմից քրեակատարողական հիմնարկներում իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագիրն ուղղված է դատապարտյալների համար գեղագիտական և կրթական դասընթացների իրականացմանը:

Կենտրոնն իրականացնում է նաև Անչափահասների արդարադատության խորհրդի քարտուղարությունը, ինչով էլ պայմանավորված՝ համակարգում է նիստերի կազմակերպման և խորհրդի գործունեությանն ուղղված ամբողջ աշխատանքները, անչափահասների շրջանում մշակում և իրականացնում է հետազոտություններ, պատրաստում է մասնագիտական ձեռնարկներ, կազմակերպում է մասնագիտական փորձի փոխանակման հանդիպում-քննարկումներ, արդարադատության մատչելիությանն ու իրազեկմանն ուղղված երեխաների հետ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում:

Կենտրոնի կողմից իրականացվում են հաշտարարների, սնանկության գործով կառավարչի հավակնորդների, նոտարների թեկնածուների ու գործող նոտարների ուսուցում և վերապատրաստում։

Արաքս Մամուլյան