«Մենք գնահատում ենք մարդկանց կյանքը, ոչ թե շքերթները»․ Զելենսկին ավելի երկարատև հրադադար է առաջարկում

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարը մինչև մայիսի 8-ը հետաձգելու որևէ պատճառ չկա միայն նրա համար, որ Վլադիմիր Պուտինը կարողանա լռություն ապահովել «Հաղթանակի օրվա» շքերթի ժամանակ»,- ՌԲԿ Ուկրաինայի փոխացմամբ՝ այս մասին երեկոյան ելույթում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ  ռուսական կողմը «Շահեդներ»-ով հարվածել է Չերկասիի մարզի քաղաքացիական ենթակառուցվածքներին։

«Այսինքն՝ ամեն նոր օրը նոր, հստակ ապացույց է այն բանի, որ Ռուսաստանի վրա ճնշում է պետք, և նկատելի ճնշում, որպեսզի նրանք՝ Մոսկվայում, ստիպված լինեն դադարեցնել այս պատերազմը՝ պատերազմ, որը միայն Ռուսաստանին է պետք», -ասել է  նա՝ ուշադրություն հրավիրելով, որ Ուկրաինան դեռևս պատրաստ է հնարավորինս արագ աշխատել բոլոր այն գործընկերների հետ, որոնք կարող են օգնել խաղաղության հաստատմանը և անվտանգության երաշխավորմանը։ Եվ մարտի 11-ին երկիրը համաձայնել է ամերիկյան առաջարկին՝ լիակատար հրադադարի վերաբերյալ։

Կիևը նաև առաջարկել է Մոսկվային դադարեցնել քաղաքացիական թիրախների վրա հարձակումները կամ երկարաձգել Զատկի «հրադադարը» առնվազն 30 օրով, սակայն Ռուսաստանը մերժել է այս գաղափարները։

«Հիմա կրկին մանիպուլյացիայի հերթական փորձն է՝ չգիտես ինչու բոլորը պետք է սպասեն մինչև մայիսի 8-ը և միայն այդ դեպքում դադարեցնեն կրակը՝ Պուտինին լռություն ապահովելու համար շքերթի ժամանակ։ Մենք գնահատում ենք մարդկանց կյանքերը, ոչ թե՝ շքերթները։ Հենց դրա համար մենք համարում ենք, աշխարհը համարում է, որ չկա պատճառ սպասելու մայիսի 8-ին։ Եվ կրակը պետք է դադարեցվի ոչ թե մի քանի օրով, հետո կրկին սպանելու համար»,-նշել է Զելենսկին։

Ըստ նրա՝ միայն առնվազն 30-օրյա լիակատար և անվերապահ հրադադարը կարող է հիմք հանդիսանալ իրական դիվանագիտության համար։

«Ռուսաստանը գիտի, թե ինչ անել և ինչպես արձագանքել. կրակն իրականում դադարեցնել։Եվ մենք կարծում ենք, որ աշխարհի ճնշումը, Ամերիկայի Միացյալ Նահանգների ճնշումը կարող են Ռուսաստանին մղել անհրաժեշտ արձագանքի», – հավելել է Ուկրանիայի նախագահը։

Հիշեցնենք, որ Կրեմլը նախօրեին հայտարարել էր, որ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ, մարդասիրական նկատառումներից ելնելով՝ Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-11-ի կեսգիշերը, ռուսական կողմը հրադադար է հայտարարում։

Սպիտան տունն էլ հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  պահանջում է մշտական, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար Ուկրաինայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի