Որ պետությունների առաջնորդներն են նախատեսում մասնակցել Մոսկվայում Հաղթանակի շքերթին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 9-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները Մոսկվայում կմասնակցեն Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին։ РБК-ի փոխանցմամբ՝ նախատեսված է Բրազիլիայի և Բուրկինա Ֆասոյի նախագահներ Լուլա դա Սիլվայի և Իբրահիմ Տրաորեի, Վենեսուելայի և Վիետնամի նախագահներ Նիկոլաս Մադուրոյի և Տո Լամի, Կուբայի և Սերբիայի նախագահներ Միգել Դիաս Կանելի և Ալեքսանդր Վուչիչի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ներկայությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հաղթանակի 80-ամյակին ներկա չի լինի։

Հիշեցնենք, որ դեռևս մարտի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցից հետո Կրեմլը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերն ու մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախանշված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին։ Սակայն հայկական կողմը մինչ օր պաշտոնապես չի հաստատել Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ մայիսի 9-ին ՌԴ-ում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ, առանց հստակեցնելու՝ արդյո՞ք Փաշինյանի այց Մոսկվա նախատեսված է։ Factor TV-ն բազմիցս փորձել է պարզել՝ արդյո՞ք ՀՀ վարչապետն այցելելու է Մոսկվա՝ մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու, սակայն գրավոր ու բանավոր հարցումներն այդպես էլ մնացել են անպատասխան։