ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները մայիսի 9-ին կմասնակցեն Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին․ Լեբեդև

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մայիսի 9-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները Մոսկվայում կմասնակցեն Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում, փոխանցում Է ՏԱՍՍ-ը։

«Ես ուրախությամբ և գոհունակությամբ ցանկանում եմ հայտնել, որ ԱՊՀ բոլոր պետությունների ղեկավարները ներկա կլինեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ դեռևս մարտի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցից հետո Կրեմլը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերն ու մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախանշված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին։

Սակայն հայկական կողմը մինչ օր պաշտոնապես չի հաստատել Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։ Օրերս ՀՀ վարչապետի մամուլի խոսակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ մայիսի 9-ին ՌԴ-ում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ, առանց հստակեցնելու՝ արդյո՞ք Փաշինյանի այց Մոսկվա նախատեսված է։

Factor TV-ն բազմիցս փորձել է պարզել՝ արդյո՞ք ՀՀ վարչապետն այցելելու է Մոսկվա՝ մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու, սակայն գրավոր ու բանավոր հարցումներն այդպես էլ մնացել են անպատասխան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի