Ոստիկանները Իրանի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենում
Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից հոկտեմբերի 4-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1980 թ. ծնված Անվար Բ.-ն, որը 2018թ. մայիսի 25-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից՝ ԻԻՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի և 7-րդ հոդվածի (խարդախությունը) մեղադրանքներով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից: