Էրդողանը ցանկանում է հանրաքվեի դնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները շարունակելու հարցը

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք կարող են հանրաքվե անցկացնել Թուրքիայի՝ Եվրամության անդամակցության բանակցությունները շարունակել-չշարունակելու թեմայով. տեղեկացնում է ermenihaber-ը:

«2018 թվականն է, բայց մեզ դեռ խաղացնում են: Այդպիսի դաժանություն չի լինի: Եթե ԵՄ-ը առաջ շարժվի այս տրամաբանությամբ, մեզ կմնա գնալ 81 միլիոնի մոտ (Թուրքիայի ժողովրդի-խմբ.) և տեսնել, թե ինչ որոշում է ընդունում 811 միլիոնը: Եվրոպական երկրներ կան, որ տարվա մեջ 2-3 հանրաքվե են անցկացնում»,- ասել է Էրդողանը՝ «TRT World» ֆորումի փակման արարողությանը ունեցած ելույթի ժամանակ:

Էրդողանը հայտարարել է նաև, որ «ԵՄ-ի վերջը մոտ է»:

«Թող ժամ առաջ դա տեղի ունենա, որպեսզի մենք էլ մեր կուրսը հստակեցնենք»,- ավելացրել է Թուրքիայի նախագահը:

Թուրքիան Եվրոպական Միություն մտնելու հայտ է ներկայացրել դեռ 1987 թվականին: Առանց այդ էլ արդյունավետությամբ աչքի չընկնող բանակցություններն 2016 թվականին ժամանակավորապես դադարեցվեցին: Այս ընթացքում հարաբերությունները զգալիորեն վատացել են Թուրքիայում տեղի ունեցող մարդու հիմնարար իրավուքների և օրենքի գերակայության շարունական խախտումների պատճառով

2016 թվականի նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը քվեարկեց անդամակցության բանակցությունները կասեցնելու օգտին, սակայն այս որոշումը պարտավորեցնող չէր: Դեկտեմբերի 13-ին Եվրոպական Խորհուրդը հաստատեց, որ որևէ նոր տեղաշարժ չի գրանցվի Թուրքիայի հետ հարաբերություններում գերակա հանգամանքների պատճառով, քանի որ Թուրքիայի` ավտորիտարիզմի տանող ճանապարհը ԵՄ-ի հետ հարաբերությունները անհնար է դարձնում:

2017 թվականին, հատակապես Սահամանադրական բարեփոխումների ժամանակ Էրդողանի կուսակցության հաղթանակի պատճառով, Թուրքիայի անդմակցության գործընթացը դադարեցվեց: