«Քաղաքացու օրը պետության ու պետականության մասին է, որովհետև չկա Քաղաքացի առանց պետության, որովհետև պետությունն է Քաղաքացու ինքնությունը»․ ՀՀ վարչապետ

Լուրեր

19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.02.2026 | 21:13
ՀՀ-ին և Ճապոնիային հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը. Մհեր Գրիգորյան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առթիվ։

Ուղերձում ասված է․

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր նշում ենք Քաղաքացու օրը և շնորհավորում եմ բոլորիդ այս տոնի առիթով։

Ինչի՞ մասին է այս տոնը և ի՞նչ կա շնորհավորելու։

Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդն՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում։

Արդեն 7 տարի սա անառարկելի իրողություն է Հայաստանի Հանրապետությունում, որովհետև բոլոր մակարդակի ընտրովի իշխանությունները ձևավորվել են ժողովրդի ընտրության արդյունքում։ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում ոչ միայն որևէ մակարդակի ընտրություն չի կեղծվել, այլև մոռացվել է նունիսկ երբևէ Հայաստանում նման երևույթի գոյություն ունեցած լինելու փաստը։

Սա շնորհավորելու մեծագույն առիթ է։ Մեր Կառավարությունը ժողովրդի ազատ կամարտահայտման երաշխավորն է, բայց նաև ժողովուրդն իր ազատ կամարտահայտմամբ պիտի պաշտպանի իր ազատ կամարտահայտվելու իրավունքը, ու սա չափազանց կարևոր է։

Այս տոնը Քաղաքացու ազատության մասին է, և Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ազատ է․ հավաքների, խոսքի, մամուլի ազատությունը երաշխավորված են 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո՝ այն աստիճան, որ շատ քաղաքացիներ դա համարում են սպառնալիք իրենց ազատությանը։ Բայց այստեղ էլ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը շատ անելիք չունի և ինքնակարգավորման մեխանիզմներն են, որ պիտի ապահովեն ազատության մշակույթի հետագա զարգացումը։ Կառավարությունը երաշխավորել և շարունակելու է երաշխավորել Քաղաքացու ազատությունը։

Քաղաքացու օրը բարեկեցության մասին է և 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է 43․5 տոկոսով, իսկ պետական բյուջեն լրացուցիչ 4․2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել, հանգամանքներ, որ երկրում բարեկեցության ցուցիչի առաջնային գործոն են, այն բարեկեցության, որ հիմնված է օրինական և ստեղծագործ աշխատանքի վրա։

Քաղաքացու օրը կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մասին է և 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուտներ են ստեղծվել․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն կոմիտե և երեք ատյանի դատարան, ապօրինի գույքի բռնագանձման և համայնքային շահերի պաշտպանության ինստիտուտ։

Հակակոռուպցիոն գործերի առաջնային նախաձեռնողն ու հակակոռուպցիոն պայքարի առաջնորդը Կառավարությունն է ու կառավարող մեծամասնությունը։ Համակարգային կոռուպցիան Հայաստանից արմատախիլ է արված, իսկ ցանցային կոռուպցիայի դեմ մղվում է ամենօրյա պայքար և այս պայքարում հանրային ավելի ու ավելի մեծ աջակցություն է հարկավոր։

Քաղաքացու օրն, ամենակարևորը, պետության ու պետականության մասին է, որովհետև չկա Քաղաքացի առանց պետության, որովհետև պետությունն է Քաղաքացու ինքնությունը։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ Քաղաքացիներ,

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո այս նրբության շուրջ է կաթիլ-կաթիլ լարվածություն կուտակվել, որովհետև Հեղափոխության առանցքային իմաստը պիտի լրումին հասնի։ Քաղաքացի–պետություն հարաբերություններում առանցքային փոփոխությունը՝ Հեղափոխությունը, առաջ և հետո հետևյալն է․ Հեղափոխությունից առաջ պետությունն էր Քաղաքացու տերը, Հեղափոխությունից հետո Քաղաքացին է պետության տերը։ Այս առանցքային փոփոխությունն է, որ մեզանում պետք է դառնա ոչ միայն գիտակցություն, սոցիալ–հոգեբանություն, ավանդույթ, այլև ամենօրյա գործելակերպ։

Այս փոփոխությունը տեղի է ունենում, բայց ոչ առանց ներհակությունների։ Ու սա ճանապարհ է, որն անցնելով կկարողանանք ապահովել մեր բարձրագույն նպատակը՝ մեր անկախ պետության՝ Հայաստանի Հանրապետության հարատևությունը։

Այդ ճանապարհն անցնում է արտաքին և ներքին քաղաքականության բարդ հանգույցների, երբեմն փլուզումների և ողբերգությունների միջով։ Բայց մենք անցնում ենք այդ ճանապարհը ոչ մի րոպե տեսադաշտից բաց չթողնելով Քաղաքացու առանցքային ինքնության՝ պետության շահը։ Այդ շահի շուրջ են կառուցված եղել և շարունակում կառուցված լինել մեր քաղաքականությունները։

Սա դժվար, բայց անխուսափելի ճանապարհ է՝ անկախության, ինքնիշխանության, պետական գիտակցության ու խաղաղության ճանապարհ, և այդ ճանապարհը մենք անցնելու ենք առանց ծափահարությունների ակնկալիքի։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության Քաղաքացին»։