Թրամփը չի կարծում, որ Կիևը երբևէ կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Ուկրաինան երբևէ կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին։ Պաշտոնավարման 100 օրվա առիթվ Time ամսագրին տված հարցազրույցում նա նաև հավելել է, թե հենց դա է եղել ուկրաինական պատերազմի սկսվելու պատճառը։

«Չեմ կարծում, որ նրանք երբևէ կկարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին։ Կարծում եմ՝ պատերազմը սկսվեց, երբ նրանք սկսեցին խոսել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին։ Եթե դա չբարձրացվեր, շատ ավելի մեծ հավանականություն կար, որ պատերազմը չէր սկսվի»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Հարցին՝ պե՞տք է Ղրիմն անցնի ռուսներին, Թրամփը պատասխանել է՝ այն արդեն անցել է ռուսներին, և «դա արել է նախկին նախագահ Բարաք Օբաման»։

«Ղրիմն անցել է ռուսներին։ Այն նրանց հանձնեց Բարաք Հուսեյն Օբաման, այլ ոչ թե ես։ Կխլեի՞ն այն ինձնից, ինչպես խլեցին Օբամայից։ Ո՛չ, դա տեղի չէր ունենա։ Եթե ես նախագահ լինեի, Ղրիմը չէր վերցվի․․․ Ղրիմը կմնա Ռուսաստանի կազմում։ Եվ Զելենսկին հասկանում է դա, բոլորն են հասկանում դա»,- հայտարարել է Թրամփը։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք խաղաղություն հնարավոր է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, եթե ՌԴ նախագահը Վլադիմիր Պուտինն է, Թրամփը դրական է պատասխանել։

«Կարծում եմ՝ խաղաղություն հնարավոր է։ Կարծում եմ՝ Պուտինը կնախընտրեր դա անել այլ կերպ, կնախընտրեր գնալ և ամբողջը վերցնել։ Կարծում եմ՝ ես միակն եմ, ով կարող է բանակցել այս հարցով։ Մենք շատ լավ բանակցություններ ենք ունեցել, և մենք շատ մոտ ենք համաձայնության։ Եվ չեմ կարծում, որ որևէ մեկը կարող էր այդ համաձայնագիրը կնքել»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ օրերս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը Ղրիմի վերաբերյալ իր խոսքերի մասին՝ հիշեցնելով հենց Թրամփի առաջին նախագահության ժամկետի ընթացքում նրա վարչակազմի հայտարարությունը Ռուսաստանի կողմից բռնակցումը չճանաչելու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի